Ցուլ. Դուք շլացուցիչ եք, այդ իսկ պատճառով էլ ոմանք ամեն կերպ փորձում են ձեզանից հեռու մնալ` վախենում են իրենց տեսողության և սթափ մտքի համար: Օգտվեք հարմար պահից, որպեսզի կարողանաք նվաճել այն մարդու սիրտը, ով անտարբեր չէ ձեր նկատմամբ` այսօր դա կարելի է անել ողջ ապագայի համար:
Ձեզ բնորոշ էմոցիոնալությունն ու բռնկունությունը ձեզ խանգարում են բեղմնավոր աշխատել, լեզու գտնել աշխատակիցների և ղեկավարության հետ: Դժվար կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր սկսում են աշխատել նոր բնագավառում` նրանք ստիպված կինեն բազմաթիվ արգելքներ հաղթահարել:
Երկվորյակներ. Այսօր պրոֆեսիոնալ հաջողությունը կախված կլինի միայն այն բանից, թե որքանով դուք կկարողանաք կենտրոնանալ բարդ և նույնքան ձանձրալի գործի վրա: Սկզբունքը շատ պարզ է` որքան ավելի քիչ է ձեզ դուր գալիս այն, ինչով զբաղված եք, այնքան ավելի ջանասիրաբար է պետք դա անել: Ոչ մեկի ուսերին մի դրեք այն, ինչը կարող եք ինքներդ անել:
Մտերիմների հետ գործնականում կարող եք ցանկացած ձևի ձեզ պահել, միակ բանը, որից պետք է խուսափել` ավտորիտարիզմն է: Լսեք ուրիշների կարծիքը և գոնե ցույց տվեք, թե դա ձեզ հետաքրքրեց. այս կերպ դուք կխուսափեք կոնֆլիկտներից:
Առյուծ. Այսօր ձեզ լրջորեն մտահոգում է պրոֆեսիոնալ դիրքի երերուն լինելը: Ձեր ոտքերի տակ հողը եթե չի այրվում, ապա չարագուժորեն ծխում է: Սակայն փախչելը դեռ վաղ է, դեռ հնարավոր է ամեն ինչ հարթել ու կարգավորել: Ընդ որում, պետք է խուսափել շրջապատի վրա ուժային մեթոդներով ազդելուց, իսկ աստղերը դա կգնահատեն:
Անհապաղ գտեք ինքներդ ձեզ ուրախացնելու և դրական էմոցիաների լիցք ստանալու ձևը: Ընկերներն ու սիրելի մարդը կօգնեն ձեզ չհուսահատվել, կոգեշնչեն սխրանքների: Լավ օր է ուղևորությունների համար, դրանք ավելի լավ կանցնեն, քան դուք սպասում էիք:
Կշեռք. Հարմար օր է ձեր գործերում մի փոքր հստակեցում մտցնելու համար: Գնահատեք վերջին ժամանակում ձեր նվաճումները, ձեր առջև նոր նպատակներ դրեք:
Ձգտեք չընկնել հասարակական կարծիքի ազդեցության տակ, առաջնորդվեք կյանքի առջև դրվող խնդիրների հարցում ձեր սեփական պատկերացումներով: Կոնֆլիկտներն աշխատավայրում ծագում են հեշտությամբ, սակայն` նույնքան հեշտ էլ հարթվում: Կեսօրը լավագույն պահն է նոր դաշնակիցներ գտնելու համար:
Աննշան, սակայն ոչ այնքան հաճելի փոփոխություններ են տեղի ունենում մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում` նվազում է փոխհասկացվածությունն ու փոխվստահությունը:
Կարիճ. Օրը բավական հարմար է գործնական ուղևորությունների, հեռվից եկած մարդկանց հետ շփումների համար: Բիզնեսմեններին կհաջողվի ընդլայնել իրենց գործունեության ոլորտը, նոր բարձրունքներ նվաճել, վարձու աշխատողների մոտ էլ հաջողություններ են սպասվում, միայն թե` հաղթանակներն ավելի համեստ կլինեն
Անձնական խնդիրները լուծվում են միայն այն բանի շնորհիվ, որ դուք ազատություն չեք տալիս ձեր էմոցիաներին: Մտերիմ մարդկանց հետ խուսափեք անորոշություններից ու երկիմաստ ակնարկներից: Անկեղծությունն ու անմիջականությունը մեծապես կնպաստեն բարիդրացիական հարաբերություններին:
Աղեղնավոր. Այսօր դուք ուզում եք ստանալ ամեն ինչ և միանգամից: Համենայն դեպս` միանգամից չի ստացվի: Սա բազմաթիվ և բարդ ընտրությունների օր է, և դուք էլ ստիպված եք որոշել, թե ինչն եք պատրաստ զոհաբել, իսկ ինչը` ոչ:
Շրջապատից խորհուրդներ հարցնելն անօգուտ է, դրանք այնքան հակասական են, որ միայն ավելի կխճճեն ձեզ:
Հնարավոր են կոնֆլիկտներ ղեկավարության, ազդեցիկ մարդկանց, տարեց ազգականների հետ: Դուք ըմբոստանում եք ստեղծված համակարգի դեմ և զլանում եք զսպել ձեր հեղափոխական պոռթկումները: Սիրելի մարդը ձեզ ամեն ինչում կսատարի:
Այծեղջյուր. Այսօր դուք անհամբեր եք նոր նպատակների հասնելու հարցում և պատրաստ եք շրջանցել ճանապարհին հանդիպող ցանկացած արգելք:
Ձեր անբարյացկամներին կարելի է միայն խղճալ` եթե դուք դուրս գաք հունից, ապա նրանցից միայն փետուրները կմնան: Միայն վատ է այն, որ ձեր էմոցիոնալության պատճառով դուք կարող եք խորտակել արդեն ձևավորված գործնական հարաբերությունները, զրկելով ինքներդ ձեզ ինչպես ապագա եկամուտներից, այնպես էլ` կարիերայի աստիճաններով վեր բարձրանալու հնարավորությունից:
Օրվա երկրորդ կեսին բազմաթիվ ռոմանտիկ պահեր կծագեն: Դրանք կարելի է օգտագործել ձեզ համար համակրելի մարդուն հմայելու, կամ սիրելիին նորից գայթակղելու համար: