Հիմա էլ հասել եք աբսուրդի. վերջին օրերի դեպքերի կտրուկ աճի ֆոնին հանում եք արգելքներն ու սահմանափակումները. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով մայիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվելիք նոր փոփոխություններին, գրել է․

«Կատակը մի կողմ. վիրուսի դեմն առնել չկարողացաք, տնտեսությունը փրկել չկարողացաք, մարդկանց նպատակային օգնել չկարողացաք։

Հիմա էլ հասել եք աբսուրդի. վերջին օրերի դեպքերի կտրուկ աճի ֆոնին հանում եք արգելքներն ու սահմանափակումները։

Բրախելով առողջությունը, մարդկանց ու տնտեսությունը՝ փորձում եք փրկել ձեր իշխանությունը։

Դա էլ մի կողմ։

Այսքանի ֆոնին կառավարական դաչաների ծառերի տակ, մաքուր օդին գոնե մի տարրական հարցի մասին խի՞ չեք մտածել։

Որ գրեթե ամբողջությամբ բացում եք, բացի մանկապարտեզներից ու դպրոցներից, բա տանը մնացող փոքր երեխաների հարցը ո՞նց է լուծվելու»։

(Visited 53 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх