Առավոտյան աղոթք․․․․․Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում․

Եթե անհնար է եկեղեցի գնալ, կարելի է աղոթել ամենուրեք, ոչ այնքան խոսքն է կարևոր, որքան միտքը, ոչ այնքան մարմնի դիրքը, որքան սրտի տրամադրվածությունը:

Շատերի համար աղոթքի արգելք չեն եղել ո՛չ վայրը, ո՛չ ժամանակը, ո՛չ լռության բացակայությունը: Անդադար աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք:

Տե՛ր, եթե շրթներս բացես,բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17):

Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում

Քո սուրբ անունը, որ պահեցիրայս գիշեր

Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին:

Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը:

Ամեն:

(Visited 45 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх