Զարկերակային գերճնշումն ամենատարածված ու ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է․ Կարգավորեք այն այս պարզ բաղադրիչների շնորհիվ․․․

Զարկերակային գերճնշումն ամենատարածված ու ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որի զարգացման պատճառներն առ այսօր հստակ պարզված չեն։

Հայտնի է, որ այս խանգարման զարգացմանն են նպաստում ներզատական համակարգի գեղձերի գործառույթների խանգարումը, երիկամների հիվանդությունները, ծխախոտի գործածությունը, սննդակարգում մեծ քանակությամբ կերակրի աղի գործածությունը, սթրեսները, քնի պակասը, կենտոնական նյարդային համակարգի տրավմաներն ու ժառանգական նախատրամադրվածությունը։

Սա այն հիվանդություններից է, որը կարող է երկար ժամանակ որևէ ախտանշանով չդրսևորվել և ի վերջո հանգեցնել շատ լուրջ հետևանքների, այդ թվում՝ գլխուղեղի կաթվածի։

Սա է պատճառը, որ հարկավոր է մշտապես պահել զարկերակային ճնշումը վերահսկողության տակ և անգամ չնչին կասկածի դեպքում անմիջապես բուժզննում անցնել ու միջոցներ ձեռնարկել հիվանդության հետագա զարգացումը կանխելու համար։

Զարկերակային գերճնշման ախտորոշման դեպքում որպես կանոն նշանակվում են զարկերակային ճնշումը կարգավորող հատուկ դեղամիջոցներ, սակայն կան նաև ոչ պակաս արդյունավետ բնական միջոցներ, որոնք ավելի հասանելի են և չեն առաջացնում կողմնակի բարդություններ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից լավագույնները, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել զարկերակային ճնշումն ու կանխել դրա տատանումները։

Գլուխ սոխ

Զարկերակային գերճնշման ու աթերոսկլերոզի դեպքում խորհուրդ է տրվում ընդունել «Ալիլչեպ» բնական դեղամիջոցը, որը սոխի հեղուկ սպիրտային լուծամզվածքն է։ Դեղամիջոցն անհրաժեշտ է ընդունել օրական 3 անգամ 20-30 կաթիլ։ Բուժման կուրսը տևում է 3-4 շաբաթ։

Մագնոլիա խոշորածաղիկ

Շատ արդյունավետ կարող է լինել նաև մագնոլիայի տերևների ոգեթուրմը, որը պատրաստելու համար հարկավոր է 1։1 հարաբերակցությամբ խառնել բույսի տերևներն ու 70%-անոց սպիրտը, թրմել մեկ շաբաթ, այնուհետև քամել։

Այս դեղամիջոցն անհրաժեշտ է ընդունել օրական 3 անգամ 20-30 կաթիլ։ Բուժման կուրսը տևում է 3-4 շաբաթ, որից հետո կուրսը կարելի է կրկնել միայն 1-2 ամիս անց։

Խոշորածղիկ մագնոլիայից ստացված դեղամիջոցներն օժտված են հզոր հիպոտենզիվ հատկություններով, և դրանց ընդունման դեպքում զարկերակային ճնշման նվազումն ուղեկցվում է սրտի ռիթմի դանդաղումով, սրտամկանի հատվածում ցավի մեղմացմամբ և ընդհանուր ինքնազգացողության բարելավմամբ։ Սակայն հարկ է հիշել, որ այս բույսը թունավոր է, ուստի այն ընդունելու դեպքում պետք է շատ ուշադիր լինել։

Ձիթենի եվրոպական

Զարկերակային գերճնշումով հիվանդների համար շատ օգտակար կարող է լինել նաև այս բույսի տերևների թուրմը։ Այն պատրաստելու համար հարկավոր է 100 գրամ մանրացրած տերևներին ավելացնել 1,5 լիտր եռման ջուր, թրմել կես ժամ այնուհետև քամել։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ սնվելուց կես ժամ առաջ ⅓ բաժակ։ Բուժման կուրսը տևում է 2-3 շաբաթ։

Գազար մշակովի

Զարկերակային գերճնշման դեպքում խորհուրդ է տրվում պարզապես հարստացնել սննդակարգը գազարով։

Բանն այն է, որ այս համեղ ու օգտաար մթերքը պարունակում է զարկերակային ճնշումը նվազեցնող 8 միացություն, ուստի կարող է շատ արդյունավետ լինել այս հիվանդության դեմ պայքարում։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են և ճիշտ գործածության դեպքում կօգնեն մոռանալ զարկերակային ճնշման տատանումների մասին, սակայն հարկ է հիշել, որ ցանկացած բնական դեղամիջոց օգտագործելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բուժող բժշկի, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:

Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա հստակ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

(Visited 112 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх