Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, ուստի դրա կանխարգելումը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար։ Նման վտանգավոր հիվանդության կանխարգելման լավագույն միջոցներն են պարբերաբար բուժզննում անցնելը, առողջ կենսակերպ վարելը և սննդակարգում հակաքաղցկեղային ազդեցությամբ օժտված սննդամթերքի տեսակներ ներառելը։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բույսերն ու համեմունքները, որոնք օգնում են նվազեցնել քաղցկեղի զարգացման հավանականությունը, ինչպես նաև պայքարում են արդեն իսկ ի հայտ եկած ուռուցքների դեմ։
Մաղադանոս
Մաղադանոսի եթերային յուղն օգնում է կանխել թոքերում ուռուցքների զարգացումը։
Այս յուղը նաև չեզոքացնում է քաղցկեղածին նյութերի, այդ թվում նաև ծխախոտի ծուխի ազդեցությունը, ինչպես նաև նվազագույնի է հասցնում օրգանիզմին հասցված վնասը։ Բացի այդ, այս բույսը պարունակում է ապիգենին, որը հզոր հակաքաղցկեղային ազդեցությամբ օժտված բուսական միացություն է։
Քրքում
Այս համեմունքի հիմնական ակտիվ բաղադրիչը՝ քրքումինը, ֆենոլային միացությունների շնորհիվ օժտված է հզոր հակաքաղցկեղային հատկություններով։
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն նվազեցնում է թոքերի քաղցկեղի, կրծքագեղձի քաղցկեղի և ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը։
Սխտոր
Սխտորը պարունակում է մեծ քանակությամբ ալիցին, ֆլովոնոիդներ ու սելեն, որոնք դանդաղեցնում են չարորակ բջիջների աճը։
Այս օգտակար մթերքն օգնում է վերականգնել վնասված ԴՆԹ-ն և բարելավում է իմունային համակարգի աշխատանքը՝ դրանով իսկ բարձրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը։