Լյարդի լուրջ խնդիրների ախտանիշները․ Երբեք չանտեսեք դրանք․․․․․․․

Մասնագետները ներկայացրել են լյարդի ցիռոզի վաղ փուլերի մասին հուշող հիմնական ախտանշանները, որոնք կօգնեն ժամանակին ախտորոշել հիվանդությունն ու ավելի արագ ու արդյունավետ անցկացնել բուժումը։

Ինչպես գրում է actualnews.org կայքը, լյարդը մարդու օրգանիզմի միակ օրգանն է, որը կարող է ինքնուրույն ռեգեներացնել իր բջիջները։ Այն կարող է լիովին վերականգնվել անգամ շատ լուրջ ախտահարումների դեպքում, սակայն նման արդյունքի հասնել հնարավոր կլինի միայն որոշակի կանոններին հետևելու դեպքում։

Օրինակ՝ նման վերականգնմանն են նպաստում որոշակի դեղամիջոցների ընդունումն ու հատուկ սննդակարգի սահմանումը, մինչդեռ ցիռոզի դեպքում լյարդը չի կարող ինքնուրույն վերականգնվել։ Սա է պատճառ, որ նման դեպքերում բուժումը հարկավոր է սկսել հնարավորինս շուտ։

Բժիշկների խոսքով՝ այս հիվանդությունը մեծ մասամբ զարգանում է ալկոհոլային ըմպելիքների չարաշահման դեպքում, սակայն երբեմն այն կարող է զարգանալ նաև սրտային անբավարարության և վնասակար նյութերից առաջացած ինտոքսիկացիայի ֆոնին։ Ընդ որում՝ զարգացման առաջին փուլում լյարդի ցիռոզը կարող է որևէ կերպ չդրսևորվել, ինչի հետևանքով էլ շատ հաճախ մարդիկ չեն նկատում խնդիրը։

Հիվանդության զարգացման ամենավաղ փուլի մասին հուշող հիմնական ախտանշաններն են մաշկին վառ արտահայտված անոթային ցանցի առկայությունը, մարմնի զանգվածի կտրուկ նվազումը, հաճախ անհանգստացնող սրտխառնոցն ու փսխումը, ինչպես նաև որովայնի աջ հատվածի սուր ցավն ու ուժերի պակասը։

Վերոնշյալ ախտանշաններն առավել հաճախ վերագրվոմ են սթրեսին, յուղոտ մթերքի գործածությանն ու սննդի չարաշահմանը, ուստի շատ դեպքերում դրանք անուշադրության են մատնվում, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ ի տարբերություն այլ խնդիրների, ցիռոզի դեպքում նման տհաճ ախտանշանները նկատվում են անդադար։

Այնուամենայնիվ հարկ է հիշել, որ խնդիրը հստակ ախտորոշելու համար հարկավոր է բուժզննում անցնել, քանի որ միայն մասնագետը կարող է պարզել տհաճ ախտանշանների հստակ պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը։

(Visited 100 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх