Կարգավորեք նյութափոխանակությունը այս պարզ ըմպելիքի շնորհիվ․․․

Ավելորդ քաշը ներկայում ամենատարածված խնդիրներից մեկն է, որի դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ։ Սա միայն տհաճ կոսմետիկ խնդիր չէ և կարող է լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հնարավորինս շուտ կարգի բերել կազմվածքն ու ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Այս խնդրից ազատվելու համար հարկավոր է բավական մեծ ջանքեր գործադրել, կարգավորել սննդակարգը, մարզվել, ինչպես նաև լինել համբերատար, քանի որ ցանկալի արդյունքին հասնելու համար ժամանակ է անհրաժեշտ։

Այնուամենայնիվ անգամ այս դեպքում ոչ բոլորին է հաջողվում նվազեցնել քաշը, քանի որ շատ հաճախ նիհարելու համար ընտրվում է ոչ ճիշտ մեթոդ։

Ավելորդ քաշի և ճարպակալման դեմ պայքարի համար մարդիկ որպես կանոն հետևում են հատուկ սննդակարգերի կամ անգամ ընդունում եմ քաշը նվազեցնող դեղամիջոցներ, սակայն նման միջոցները սովորաբար անարդյունավետ են լինում և միայն էլ ավելի լուրջ վնաս են հասցնում օրգանիզմին։

Ավելին` անարդյունավետ կարող են լինել նաև սննդակարգերն ու մարզումները, ինչի հետևանքով շատերը հիասթափվում են։ Բանն այն է, որ քաշի նվազմանն ուղղված բոլոր միջոցները կարող են բավական արդյունավետ չլինել վատ նյութափոխանակության դեպքում, ուստի որևէ արդյունքի հասնելու համար հարկավոր է նախ խթանել նյութափոխանակության համակարգի աշխատանքը։

Մասնագետների խոսքով` արագ նյութափոխանակությունը թույլ կտա ազատվել ավելորդ քաշից անգամ առանց ծանր մարզումների և խիստ սննդակարգերի, սակայն ճիշտ սնվելն ու ֆիզիկապես ակտիվ լինելը կօգնեն էլ ավելի արագ հասնել ցանկալի արդյունքին։

Գոյություն ունեն նյութափոխանակությունը խթանելու տարբեր մեթոդներ, սակայն ամենաարդյունավետներից մեկը խնձորով ու դարչնով ըմպելիքն է, որը ոչ միայն արդյունավետ է, այլև շատ համեղ ու օգտակար։

Այս ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

մեկ հատ խնձոր
դարչնի մեկ թարմ ձողիկ,
մի քանի կտոր սառույց,
ջրով լի մեծ սափոր

Պատրաստման և օգտագործման եղանակը.

Ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է խնձորը մանր կտրատել, լցնել ջրով լի տարայի մեջ, այնուհետև ավելացնել նաև սառույցն ու դարչինը և թողնել թրմվի։

Ստացված ըմպելիքը հարկավոր է ընդունել ուտելուց 10-15 րոպե առաջ։ Այն կարելի է մոտ երեք օր պահել սառնարանում և խմել օրվա ընթացքում։

(Visited 39 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх