«Հերթական մերժվածը». խորհրդարանը դեմ քվեարկեց Գ․ Պետրոսյանի նախագծին

ԱԺ-ը մայիսի 5-ի նիստում 38 կողմ, 82 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց քառօրյա նիստերի օրակարգ ներառել ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի օրենսդրական առաջարկը:

Այն համապատասխան հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:

Գ. Պետրոսյանն առաջարկում էր Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարել և վաղեմության ժամկետ չսահմանել սահմանադրական կարգի տապալման դեպքում: Կառավարությունը դրան դեմ էր և դա հիմնավորում էր նրանով, որ իրավապահ մարմինները հանցագործության պահից երկար ժամանակ անցնելու դեպքում օբյեկտիվ պատճառներով չեն կարողանալու քննություն իրականացնել, քանի որ ժամանակի հետ հանցագործությունների բացահայտումը դժվարանում է, ապացույցները ոչնչանում են կամ կորցնում են իրենց ապացուցողական նշանակությունը:

«Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել են ոչ թե վաղեմության ժամկետը վերացնել, այլ ավելացնել վաղեմության ժամկետի ժամանակաշրջանը:

Գ. Պետրոսյանը նկատեց, որ գործող Քրեական օրենսգրքում 11 դեպք կա:

«Այս բոլոր դեպքերում ապացույցները երիտասարդանում են, փարթամանում են, ծաղկում, փթթում, ձեռի հետ էլ մի հատ ծիկ են անում ժպտալով․ հենց հերթը հասավ սահմանադրական կարգի տապալմանը, ապացույցները ոչնչանում են, հնանում»,- ասաց Գ. Պետրոսյանը:

Նա պնդեց, որ սահմանադրական կարգի տապալումը հանրորեն մեծ վտանգավորություն պարունակող հանցագործություն է:

Եվ այն երկիրը, որտեղ նման բան է տեղի ունենում, այդ երկիրը չի կարող դիմագրավել մարտահրավերներին:

Օրինագծի հեղինակի համար մերժումը սպասված էր: Գ. Պետրոսյանը իր նախագծին «հերթական մերժվածը» որակումը տվեց:

(Visited 8 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх