«Ինչո՞ւ Լավրովը նման հայտարարություն արեց և ո՞ւմ էր այն ուղղված»․ պատգամավորը՝ նախարարին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը հիմա արվեց, և այն մեսիջ չէ՞ր, եթե այո՛, ո՞ւմ էր ուղղված, կա՞ կապ ռուսական ընկերությունների հանդեպ քրեական գործերի և այդ հայտարարության միջև:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ ՀՀ-ը ՌԴ հետ ունի բնականոն հագեցած դաշնակցային հարաբերություններ: Այդ ոգու մեջ շարունակում են աշխատել ՌԴ գործընկերների հետ:

«ՌԴ հետ ունենք խնդիրներ, բայց դրանից դարձնել դրամա… Բազմաթիվ հարթակներ ունենք աշխատելու:

Մենք շարունակելու ենք աշխատել որպես հավասարազոր, դաշնակից պետություններ»,- ասաց նախարարը: Պատգամավորի արձագանքը եղավ՝ բարձր եմ գնահատում Ձեր դիվանագիտական պատասխանը:

Այնուամենայնիվ, պատգամավորը կրկին հարցրեց՝ ո՞ւմ էր ուղղված հայտարարությունը:

«Հարցը գալիս էր ադրբեջանական աղբյուրից ադրբեջնական աղբյուրին էլ ուղղված էր»,- ասաց Զ. Մնացականյանը:

(Visited 30 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх