Ինչքա՞ն կարելի է ես, ես, ես-երը լսել: Երկու տարի է կա՛մ աննախադեպ է, կա՛մ՝ ես….

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինքը սուտ է տարածում, խեղճ Հոմերոսին ու Սոֆոկլեսին էլ ստախոս անվանում։

Ականատես ենք Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաինքնասիրահարված, ոչ կոմպետենտ,ստախոս ու մարդկանց մոլորության մեջ պահող կառավարության ղեկավարի ելույթին։

Ինչքա՞ն կարելի է ես, ես, ես-երը լսել: Երկու տարի է կա՛մ աննախադեպ է, կա՛մ՝ ես։

Փաշինյանը ձախողել ես ամեն բան,իսկ Արցախի հարցի քո լուծումից ամոթ է, գոնե մի խոսիր:

Դիրքորոշում հայտնելուց առաջ՝ նախ այն պետք է ունենալ, իսկ դու իզմեր չունես։

Ավելի մանրամասն այսօրվա խայտառակությանը դեռ կանրադառնամ։

Ինքը սուտ է տարածում, խեղճ Հոմերոսին ու Սոֆոկլեսին էլ ստախոս անվանում։

Հ.Գ. Օտարերկրյա մամուլին հղում անելուց առաջ կարող ես հղում անել օտարերկրյա այն բազմաթիվ լրատվամիջոցներին, որոնք նշում են Հայաստանում քաղաքական բռնաճնշումների, քաղբանտարկյալների,ներդրումների բացակայության և քո ոչ կոմպետենտության մասին։

Հ.Հ.Գ.Խեղճ Հոմերոս ու Սոֆոկլես։Դուք Նիկոլին ի՞նչ էիք արել,որ ձեզ էլ ստախոս անվանեց։

Այստեղ են ասել, ստախոսը Հոմերոսը չէ, ստախոսը դու ես, պարոն աննախադեպ»:

(Visited 41 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх