Համեղ պանիր՝ առանց կոնսերվանտների տան պայմաններում․ Էլ կարիք չկա գնելու․․․

Ինչպես պանիր պատրաստել տան պայմաններում
Պանիր կարելի է պաստրաստել նաև տան պայմաններում, և դա այնքան էլ բարդ գործընթաց չէ: Cooks.am-ը ներկայացնում է 5 տեսակի պանրի պատրաստման եղանակներ:

Կաթնաշոռային պանիր

պանիր-2
1 կգ գյուղական կաթնաշոռը և 1լ կաթը լցնում ենք 3լ տարողությամբ կաթսայի մեջ՝ խառնում ենք այնքան, մինչև զանգվածը հասնի եռման աստիճանի: Ավելացնում ենք 2 ձվի դեղնուց, ¾ ճ/գ աղ և 1 թ/գ սոդա: Եռման աստիճանի հասցնելուց հետո ստացված զանգվածը լցնում ենք երկշերտ մառլյայի մեջ և դնում ենք պանիր պատրաստելու հարմարանքի մեջ:

Պանիրը պետք է այդպես մնա այնքան ժամանակ, մինչև շիճուկը դադարի հոսել: Ապա ավելացնում ենք 200 գր հալեցրած կարագը, և զանգվածը տաքացնում ենք բանկայի մեջ՝ անընդհատ խառնելով, մինչև փրփրի ու պնդանա: Երբ փրփուրը վերջնականապես անհետանում է ևս 10 րոպե լավ եռացնում ենք, որից հետո լցնում ենք բուսայուղով պատված ձևամանի մեջ և 4 ժամ թողնում ենք սառնարանում:
Եթե ուզում ենք ստանալ ավելի պինդ պանիր, ապա փաթաթում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթի մեջ և 12 ժամ պահում ենք ճնշման տակ:

Սերուցքային պանիր

պանիր-3
Սերուցքային պանիր կարելի է պատրաստել շատ հեշտ ու արագ: 1 լ սերուցքը 2 օր թողնում ենք տաք տեղում, մինչև թթվի, ապա երկշերտ մառլյայով դնում ենք պանիր պատրաստելու հարմարանքի մեջ՝ թողնելով այնքան, մինչև ավելորդ շիճուկը դուրս գա: Այնուհետև դնում ենք 3 կգ ճնշման տակ և 30 րոպե անց կարող ենք վայելել համեղ պանիրը:

Մասկարպոնե

պանիր-4

Մասկարպենե պանիր տան պայմաններում պատրաստելու համար 200 մլ կաթը խառնում ենք 800 մլ թթվասերի հետ և հարում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի: Ապա դնում ենք կրակի վրա՝ չհասցնելով եռման աստիճանի, քանի որ պանիրը կարող է փչանալ:

Այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես հանել կրակի վրայից, որպեսզի գնդիկներ չառաջանան: Ավելացնում ենք 2 թ/գ կիտրոնի հյութ, կրակը մեղմացնում ենք և շարունակում ենք եփել այնքան, մինչև վերածվի կաթնաշոռային զանգվածի: Հանում ենք կրակի վրայից և թողնում ենք, որ կաթնաշոռը 5 րոպե մնա շիճուկի մեջ, ապա լցնում ենք երշերտ մառլյայի մեջ և դնում ենք պանիր պատրաստելու հարմարանքի մեջ՝ այդպես թողնելով 1 ժամ:

Որոշ ժամանակ անց զգուշորեն բացում ենք տեսնելու համար արդյո՞ք շիճուկ չի մնացել, ապա դնում ենք գեղեցիկ տարայի մեջ, ամուր փակում ենք կափարիչով և սառեցնում ենք: Կարելի է անմիջապես համտեսել: Մասկարպոնե պանրով է պատրաստվում տորթ Տիրամիսուն, կրեմներ, սուֆլեներ և այլն:

Կանաչիով պանիր բրինզա

պանիր-5

Կիսակաթնային համեղ պանիր պատրաստելու համար 1 լ կաթը հասցնում ենք եռման աստիճանի, ապա ավելացնում ենք 2 ճ/գ աղ: Այնուհետև 3 ձուն և 200 գր թթվասերը հարում ու լցնում ենք տաք կաթի մեջ: Զանգվածն անընդհատ խառնում ենք ու ևս 5 րոպե եփում ենք:

Երբ շիճուկը առանձնանում է, լցնում ենք մառլյայի մեջ և 3 ժամ թողնում ենք պանիր պատրաստելու հարմարանքի մեջ: Պատրաստ լինելուց հետո կարելի է ավելացնել նաև կանաչի:

Ռիկոտտա

պանիր-6

Համեղ իտալական պանիր պատրաստելու համար 1լ կաթը տաքացնում ենք՝ չհասցնելով եռման աստիճանի: Ավելացնում ենք 1 թ/գ աղ, 2 թ/գ շաքարավազ, 150 մլ կեֆիր և 4 ճ/գ կիտրոնի հյութ:

Բոլոր բաղադրիչները խառնում ենք և այդպես թողնում 30 րոպե: Ապա լցնում ենք մառլյայով պատված պանիր պատրաստելու հարմարանքի մեջ՝ թողնելով այնքան, մինչև ամբողջ հեղուկը վերանա:
Այս կաթնաշոռային պանիրն օգտագործում են պիցցաների, աղցանների, սոուսների և դեսերտների համար:

Ինչպես տեսանք, այժմ պանիր պատրաստելը շատ ավելի հեշտ է՝ շնորհիվ պանիր պատրաստելու հարմարանքի, որը օգնում է խուսափել ավելորդ խնդիրներից ու դժվարություններից:

(Visited 235 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх