Այսօր Ազգային ժողովում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Քննարկվել են այն բոլոր հայտարարությունները, որոնք հրապարակային արվում են, այդ թվում Արցախի հիմնախնդիրը: Արցախի հարցն էն հարցն է, որ բոլորս համախմբված ենք:
Էս մասով տարաձայնություն չկա: Կարծում եմ՝ ժամանակ առ ժամանակ նման քննարկումների կարիք կա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ որ Արցախի շուրջ եղած այն բոլոր հարցերը, որոնք շահարկվում էին, դրանք իր համար ի սկզբանե փարատված էին և հիմա, առավել ևս, փակված են:
Հարցին՝ վարչապետն ասա՞ց, որ սեղանին փուլային տարբերակ չկա դրված, Մարուքյանը պատասխանեց, «Բնականաբար, այն ինչ ասվեց, եթե հրապարակային հայտարարություններից դուրս գալու լինի, դուրս կգանք:
Էս պահին ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված՝ շահարկումների վերաբերյալ»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով.
«Եթե Արցախը հանձնելու հարց կառաջանա, բայց ես նման բան իմ երևակայության մեջ չեմ պատկերացնում, Հայաստանում նման իշխանություն չեմ պատկերացնում»: