Թոքերի քաղցկեղի մասին կարող են հուշել որոշ արտաքին փոփոխությունները․․․․․

Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որի բուժման արդյունավետությունը կախված է դրա վաղ ախտորոշումից։

Այս հիվանդության ամենատարածված ու վտանգավոր տեսակներից մեկը թոքերի քաղցկեղն է, որը ժամանակին չախտորոշելու դեպքում կարող է մահվան ելք ունենալ։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները հորդորում են զգոն լինել, պարբերաբար բուժզննում անցնել և անուշադրության չմատնել օրգանիզմի տված ազդանշանները, քանի որ առողջական ցանացած խնդրի, այդ թվում նաև թոքերի քաղցկեղի դեպքում օրգանիզմը միշտ նախազգուշացնում է դրա մասին այս կամ այն ախտանշանի միջոցով։

Թոքերի քաղցկեղը որպես կանոն ասոցացվում է հազի և շնչառական համակարգի միջոցով դրսևորվող այլ ախտանշանների հետ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ օնկոլոգիական հիվանդությունների, այդ թվում նաև թոքերի քաղցկեղի մասին կարող են հուշել նաև որոշ արտաքին փոփոխությունները։

Ուռուցքաբանների խոսքով՝ թոքերի քաղցկեղի մասին հուշող ախտանշանների շարքին է դասվում կոպի իջեցումը։ Ընդ որում՝ այս հիվանդության դեպքում կարող է ախտահարվել միայն մի աչքը։

Այս խնդիրը կարող է կապված լինել նաև այլ խնդիրների հետ, ինչպես նաև կարող է պայմանավորված լինել օրգանիզմի ծերացման բնական գործընթացներով, սակայն այնուամենայնիվ պտոզի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս խորհրդակցել բժշկի հետ։

Այս հիվանդության մասին նախազգուշացնող մյուս ախտանշանը, որը կարելի է նկատել անզեն աչքով, բիբի փոքրացումն է ։

Սա պայմանավորված է նրանով, որ թոքերի վերին հատվածով անցնում են մեծ քանակությամբ նյարդեր, որոնք ազդում են աչքերի վիճակի վրա, և հենց այս հատվածում էլ առավել հաճախ զարգանում են չարորակ ուռուցքները։

Այդ ուռուցքները կարող են ճնշում գործադրել նյարդերի վրա և ազդել դրանց միջոցով ազդանշանների փոխանցման գործընթացի վրա, ինչն էլ կարող է դառնալ մեկ կամ երկու բիբի փոքրացման պատճառ։

Բացի այդ, չարորակ ուռուցքի առկայության մասին հուշող հնարավոր ախտանշանը կարող է լինել դեմքի քրտնարտադրության խանգարումը։

Օրինակ՝ դեմքի մի մասը կարող է ավելի շատ քրտնել, քան մյուսը։ Ընդ որում՝ այս դեպքում ուռուցքը կարող է տեղակայված լինել այն կողմում, որ կողմում դեմքն ավելի քիչ է քրտնում։

(Visited 113 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх