Լավագույն ժողովրդական միջոցները բրոնխիտը մեղմելու և ապաքինման գործընթացն արագացնելու համար․

Բրոնխաբորբը բրոնխների լորձաթաղանթների բորբոքումն է և մարդու շնչառական համակարգի առավել հաճախ հանդիպող հիվանդություններից մեկը։

Այս հիվանդության դեպքում հարկավոր է դիմել մասնագետին և հետևել նրա ցուցումներին, քանի որ կախված հիվանդության բնույթից բուժումը կարող է տարբեր լինել։

Բրոնխաբորբի բուժման համար մասնագետները հաճախ նշանակում են հակաբիոտիկներ կամ հակավիրուսային դեղեր (կախված է հիվանդության հարուցիչից), սակայն կան նաև շատ արդյունավետ ժողովրդական միջոցներ, որոնք կարող են մեղմել հիվանդության ախտանշաններն ու հիանալի հավելում դառնալ հիմնական բուժմանը՝ արագացնելով ապաքինման գործընթացը։

Aif.ru կայքը ներկայացրել է բրոնխաբորբի բուժման 4 արդյունավետ ժողովրդական միջոց, որոնք հասանելի են և չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն։

1-ին բաղադրատոմսը․

1 ճաշի գդալ չորացրած եղեսպակին ավելացնել մի բաժակ կաթ, դնել կրակին ու եռացնել։ Պատրաստ լինելուն պես ըմպելիքը քամել և խմել գոլ վիճակում քնելուց առաջ:

2-րդ բաղադրատոմսը․

Խառնել հավասար քանակությամբ տատրակի չորացրած տերևներն ու սև թանթրվենու ծաղիկները, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել կես ժամ։ Ստացված թուրմը քամել և խմել օրական երեք անգամ 1/3 բաժակ։

3-րդ բաղադրատոմսը․

1 ճաշի գդալ չորացրած ուրցը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել 8 ժամ: Ստացված թուրմը խմել օրական 3 անգամ երկուական ճաշի գդալ:

(Visited 42 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх