Մայիսի 8-ը ` Շուշիի ազատագրման օր. Շուշիի ազատագրմամբ կրկին վերածնվեց հայի ոգին ու հավատը սեփական ուժերի հանդեպ․․․

Մայիսի 8-ը Շուշիի ազատագրման օրն է:

1992 թվականի մայիսի 8-ից 9-ն Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի նույնանուն քաղաքում և բնակավայրի մատույցներում հայկական զինված ուժերը, նաև կամավորական ջոկատներն իրականացրին հերսական ռազմական գործողություն, որը ստացավ «Հարսանիք լեռներում» անունը։

Ռազմագործողության ընդհանուր հրամանատարն Արկադի Տեր-Թադևոսյանն էր՝ Կոմանդոսը:

Նրա պատմածով` քաղաքը նախատեսվում էր գրոհել մայիսի 5–ին, սակայն այդ օրը տեղացած առատ ձյունը ստիպել էր գործողությունը մայիսի 8 տեղափոխել։

Ռազմաճակատի ընդհանուր գիծը մոտավորապես 40 կիլոմետր էր և ընդգրկում էր չորս հարվածային ուղղություն։

Հյուսիսային ուղղության հրամանատար էր նշանակվել Վալերի Չիթչյանը, Շոշի ուղղության հրամանատար՝ Արկադի Կարապետյանը, Հարավային (Բերձորի) ուղղության՝ Սամվել Բաբայանը, Ջանհասան–Քյոսալար ուղղության հրամանատար՝ Սեյրան Օհանյանը։

Մոտ 300 զինվորից կազմված պահեստային ստորաբաժանման հրամանատարն էլ Յուրա Հովհաննիսյանն էր:

Շուշիի ազատագրումն Արցախի համար ռազմավարական նշանակություն ուներ։ Հետ արդեն Ա. Տեր-Թադևոսյանը հայտարարեց, որ Շուշիի հաղթանակը հայկական հողերի համար մղվող պայքարի գագաթնակետն էր:

Շուշիի ազատագրմամբ կրկին վերածնվեց հայի ոգին ու հավատը սեփական ուժերի հանդեպ:

(Visited 24 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх