Նիկոլ Փաշինյանի արձագանքը այսօրվա միջադեպի մասին․․․․

Ինչի՞ համար էր Էդմոն Մարուքյանը գնում դեպի Սասուն Միքայելյանը, սա սադրանք էր. Նիկոլ Փաշինյան

Ես այսօր դիտելով առավոտյան տեղի ունեցածի տեսագրությունը մի պարզ հարց եմ տալիս. Իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը այնտեղ կանգնած: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ցույց տալով այն տեղը, որտեղ տեղի է ունեցել ընդհարումը «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջեւ:

«Այո, միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել այ էնտեղ (մատով ցույց տվեց ԱԺ դահլիճի այդ հատվածը), հարց. Իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը այնտեղ կանգնած: Երբ ամբիոնից իջնում էր եւ մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում:

Քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ: Կամ որտեղի՞ց վստահությունը, եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը տեղից վեր էր կացել, եթե նույնիսկ տեղից շարժվել էր, որտեղից վստահությունը, որ նա ուղղակի վրդովմունքը այդ ձեւով արտահայտելով դուրս չէր գալու այս դահլիճից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ վիճաբանություն սկսվեց խորհրդարանում Սասուն Միքայելյանի և ընդդիմադիր պատգամավորի միջև:

Մարուքյանը իջավ ամբիոնից, մոտեցավ Սասուն Միքայելյանին, վերջինս էլ բռունցքներով հարձակվեց ու հարվածեց Մարուքյանին:

Բանը հասավ նաև նրան, որ իշխանական խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը եւս հարվածեցին Մարուքյանին:

(Visited 50 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх