Բաղադրատոմս, որը կօգնի ազատվել գլխամաշկի թեփից և կսնուցի գլխամաշկ ու մազերը…..

Գլխամաշկի թեփը բավական տարածված ու տհաճ խնդիր է, որը կարող է դառնալ լուրջ բարդույթների զարգացման պատճառ։

Այս խնդրից ազատվելու համար սովորաբար կիրառվում են հատուկ դեղամիջոցներ ու շամպուններ, սակայն կան նաև շատ ավելի օգտակար ու անվտանգ բնական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, որքան դեղատնային միջացները, սակայն շատ ավելի հասանելի, քանի որ պատրաստվում են առօրյայում կիրառվող բնական բաղադրիչներից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արդյունավետ բնական միջոցների բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ազատվել գլխամաշկի թեփից և կսնուցեն գլխամաշկ ու մազերը:

Մեկ ձվի դեղնուցին ավելացնել 1 թեյի գդալ կռատուկի յուղ և 30 կաթիլ թեյի ծառի յուղ, լավ խառնել ու քսել դիմակը գլխամաշկին ու մազերին։ Թողնել խառնուրդը 30 րոպե, այնուհետև լվանալ գլուխը շամպունով և մաքրաջրել խնձորի քացախի լուծույթով (3 ճաշի գդալ քացախն ավելացնել մի բաժակ ջրին)։

3 թեյի գդալ մանրացրած դափնու տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, ծածկել տարան կափարիչով և թրմել կես ժամ։ Պատրաստի թուրմը քամել ու պահել սառնարանում։

Այն հարկավոր է ամեն անգամ գլուխը լվանալուց հետո քսել քլխամաշկին ու մի փոքր մերսել։

Այս պրոցեդուրայից հետո մազերը մաքրաջրելու կարիք չկա։
1:1 հարաբերակցությամբ խառնել խնձորի քացախն ու ջուրը, խառնուրդը մի փոքր տաքացնել, քսել գլխամաշկին ու լավ մերսել։

Ծածկել գլուխը ռետինե հատուկ գլխարկով, փաթաթել տաք սրբիչով և թողնել 20 րոպե, որից հետո լվանալ մազերը։

Մեկական ճաշի գդալ երիցուկի ծաղիկներին ու եղեսպակի խոտին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 20 րոպե, այնուհետև քամել և թուրմն օգտագործել գլուխը լվանալուց հետո մաքրաջրելու համար։

2 ճաշի գդալ երիտասարդ եղինջի տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 45 րոպե, այնուհետև քամել և թուրմն օգտագործել գլուխը լվանալուց հետո մաքրաջրելու համար։

(Visited 172 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх