Գլխուղեղի կաթվածի հավանականությունը բարձրացնող գործոններ, որոնք մարդիկ հաճախ են անուշադրության մատնում

Գլխուղեղի կաթվածն ամենավտանգավոր խանգարումներից մեկն է, որը շատ հաճախ մահվան ելք է ունենում։ Այս հիվանդության զարգացմանը նպաստող գործոններն առօրյայում բազմաթիվ են, սակայն մարդիկ հազվադեպ են դրանց պատշաճ ուշադրություն դարձնում, ինչն ի վերջո շատ վտանգավոր հետևանքներ է ունենում։

Գերմանական Focus.de պորտալը ներկայացրել է հաճախ թերագնահատվող այն գործոնները, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունն ու կարող են շատ վտանգավոր լինել կյանքի ու առողջության համար։

Արտաժամյա աշխատանք

Արտաժամյա աշխատանքը ոչ միայն խլում է ազատ ժամանակը, այլև բացասաբար է անդրադառնում առողջության վրա և զգալիորեն բարձրացնում է գլխուղեղի կաթվածի հավանականությունը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ շաբաթական ավելի քան 55 ժամ աշխատող մարդկանց մոտ կաթվածի հավանականությունը 33%-ով ավելի բարձր է, քան նրանց մոտ, որոնք աշխատում են շաբաթական 40 ժամ։

Աղմուկ

Որքան բարձր է աղմուկի միջին ցուցանիշը մարդու բնակության վայրում, այնքան բարձր է գլխուղեղի կաթվածի հավանականությունը, քանի որ լռության պակասը նպաստում է զարկերականերում բորբոքումների մակարդակի բարձրացմանը։

Դանիացի գիտնականները պարզել են, որ 65 տարեկանից բարձր մարդկանց մոտ գլխուղեղի կաթվածի վտանգը սերտ կապված է բնակության վայրում աղմուկի մակարդակի հետ։ 60 դեցիբելից բարձր ձայնի դեպքում ձայնային ֆոնի բարձրացումը յուրաքանչյուր 10 դեցիբելով բարձրացնում է գլխուղեղի կաթվածի հավանականությունը 27 տոկոսով:

Քաղցր ոչ ալկոհոլային ըմպելիքների գործածություն

Այս ըմպելիքները նույնպես կարող են դառնալ գլխուղեղի կաթվածի հավանականության բարձրացման պատճառ, սակայն քչերն են լուրջ մոտենում այդ գործոնին։ Նման ըմպելիքների ազդեցությունն առավել զգալի է լինում կանանց օրգանիզմի վրա, քանի որ նրանց դեպքում օրական ընդամենը երկու բաժին դիետիկ գազավորված ըմպելիքի գործածությունն արդեն իսկ բարձրացնում է գլխուղեղի կաթվածի հավանականությունը 30 %-ով:

Քաշի տատանումներ

Հարավկորեացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաշի կտրուկ նվազումը կամ զգալի ավելացումը բարձրացնում է այս վտանգավոր խանգարման հավանականությունը 41%-ով։ Մասնագետների խոսքով՝ քաշի կտրուկ տատանումները հանգեցնում են որոշակի հորմոնալ փոփոխությունների, ինչը բացասաբար է անդրադառնում անոթների վիճակի վրա։

Գրիպ

Ամերիկացի բժիշկները հետազոտել են գրիպի ախտանշաններով հոսպիտալացված պացիենտների առողջական վիճակն ու պարզել, որ հոսպիտալացումից հետո միջինում դեռ 15 օր հիվաննդների մոտ գլխուղեղի կաթվածի հավանականությունը 40%-ով ավելի բարձր է լինում, քան առողջների մոտ է։

(Visited 66 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх