Ինչպիսի սնունդը կօգնի կարգավորել աղիների աշխատանքը․․․

Որոշ մթերքներ կօգնեն կարգավորել աղիների աշխատանքը եւ բարելավել նյութափոխանակությունը, ինչպես հաստատում է ուռուցքաբան Ելենա Սմիրնովան։

Նրա խոսքերով՝ առավոտը պետք է սկսել մեկ բաժակ ջրից։ Ջրին կիտրոն ավելացնել պետք չէ, քանի որ այն շատ ագրեսիվ է ստամոքսի լորձաթաղանթի համար։

Նախաճաշին մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել սպիտակուցներ (օրինակ՝ կաթնաշոռ կամ խաշած ձու), ինչպես նաեւ՝ բանջարեղեն։

Ճաշը, մասնագետի խոսքերով, պետք է լինի «ամենազանգվածային սննդի ընդունումը», այն պետք է պարունակի սպիտակուց՝ մսի տեսքով, կամ ձկնեղեն եւ դանդաղ ածխաջրեր։ Նաեւ պետք է ավելացնել ոչ ճարպոտ ապուր եւ թարմ բանջարեղենից աղցան։

Օրվա ընթացքում, մասնագետի կարծիքով, պետք է ուտել մրգեր, օրինակ՝ ջեռոցի խնձոր, մրգերից աղցան՝ յոգուրտով կամ մածուն՝ չրերով։

Ընթրել ցանկալի է առանց բարդ խավարտների՝ սննդի այս ընդունման հիմքում նույնպես պետք է լինի սպիտակուց եւ բանջարեղեն, օրինակ, հավի փափկամիս, ծաղկակաղամբ կամ բանջարեղենով ռագու։

Քնելուց առաջ մասնագետը առաջարկում է խմել մեկ բաժակ կեֆիր կամ յոգուրտ։

Բանջարեղենը, ինչպես նշել է մասնագետը, պետք է ջերմամշակման ենթարկել։ Բացի այդ, հնարավորինս սննդակարգում պետք է լինեն բնական պրոբիոտիկներ՝ թթու կաղամբ, թթու վարունգ, յոգուրտ, կեֆիր կամ ռեժան, թեյի սունկ։

Եթե ճիշտ սննդակարգը, որը կհամապատասխանի նշված խորհուրդներին, չի օգնում աղիների հետ կապված խնդիրների դեպքում, Սմիրնովան խորհուրդ է տալիս բուժզննում անցնել մասնագետի մոտ։

(Visited 105 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх