Ամեն անգամ սրբիչները լվանալիս՝ աղ եմ ավելացնում լվացքի մեքենայի այն հատվածում, որտեղ սովորաբար ավելացնում ենք ողողման միջոց:
Լվանալիս աղը թույլ է տալիս ազատվել ոչ միայն շատ հետքերից, այլև մեծապես հեշտացնում է հագուստի լվացման գործընթացը, մասնավորապես.
Աղը հեռացնում է գինու հետքերը: Եթե գինի եք լցրել հագուստի կամ սփռոցի վրա, անմիջապես ցողեք հետքը աղով: Այս դեպքում գինին ներծծվում է աղի մեջ, այլ ոչ թե գործվածքների մեջ: Այնուհետև թողեք սառը ջրի մեջ կես ժամ, ապա լվացեք այն:
Աղը նվազեցնում է փրփուրը: Խուսափելու համար այնպիսի իրավիճակից, երբ լվանալու ընթացքում շատ փրփուր է ձևավորվում, փոշիին մի քիչ աղ ավելացրեք:
Աղը կօգնի լվացքը ավելի արագ չորանա:
Աղը հեռացնում է քրտինքի հետքերը: Քրտինքի հետքերից ազատվելու համար հագուստը լվացեք 1 լիտր տաք ջրի մեջ, որի մեջ խառնեք 4 ճաշի գդալ աղ:
Աղը հեռացնում է արյան հետքերը: Արյան հետքերը հեռացնելու համար թրջեք հագուսը սառը աղի ջրի մեջ, ապա լվացեք տաք ջրով և օճառով:
Աղը պահպանում է գույների պայծառությունը:Եթե ուզում եք հագուստը լինի նախկին պայծառությանը, ապա դրեք այն խիտ աղաջրի մեջ:
Աղը հեռացնում է բորբոսի և ժանգի հետքերը: Հագուստից ժանգոտ հետքերը հեռացնելու համար կիտրոնի հյութին խառնեք աղ: