Վարունգը նվազեցնում է սրտամկանի հիվանդությունների, թոքերի հիվանդությունների, քաղցկեղի, շաքարային դիաբետի և աուտոիմունային հիվանդությունների զարգացման հավանականությունը․․․․․

Վարունգի ամենաօգտակար հատկությունները, որոնք քչերին են հայտնի

Վարունգն ամենատարածված բանջարեղեններից մեկն է, սակայն շատերն այն չեն դիտարկում որպես շատ օգտակար մթերք։ Այնուամենայնիվ այս բանջարեղենը կարող է շատ ավելի օգտակար լինել, քան շատեն են ենթադրում, քանի որ պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր։

Ինչպես գրում է MedikForum.ru կայքը, վարունգը հարուստ է հակաօքսիդանտներով՝ մոլեկուլներով, որոնք կանխում են բջիջները վնասող թթվայնացնող սթրեսը։

Այս նյութերը կապում ու չեզոքացնում են ազատ ռադիկալները, որոնց ակտիվությունը կապված է քրոնիկ հիվանդությունների և վաղաժամ ծերացման հետ։ Սակայն սա վարունգի միակ օգտակար հատկությունը չէ և այն կարող է իրականում շատ օգտակար լինել։

Մասնագետները ներկայացրել են վարունգի ամենաօգտակար հատկությունները, որոնք քչերին են հայտնի։

Պաշտպանում է հիվանդություններից

Հակաօքսիդանտներով հարուստ սննդամթերքի տեսակներն արդյունավետ կերպով ամրապնդում են օրգանիզմի պաշտպանական գործառույթները, որոնք ապահովում է իմունային համակարգը։

Օրական մեկ-երկու հատ վարունգ ուտելն օգնում է հարստացնել օրգանիզմը հակաօքսիդանտներով, ինչը նվազեցնում է սրտամկանի հիվանդությունների, թոքերի հիվանդությունների, քաղցկեղի, շաքարային դիաբետի և աուտոիմունային հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Ընդ որում՝ այս մթերքը հատկապես օգտակար է տարիքով մարդկանց համար։

Կանխում է ջրազրկումը

Վարունգը 96%-ով բաղկացած է ջրից, ինչի շնորհիվ հիանալի միջոց է օրգանիզմը խոնավացնելու համար։ Ջուրը շատ կարևոր դեր է խաղում մարմնի ջերմակարգավորման, նյութափոխանակության, ֆիզիկական աշխատունակության պահպանման և վնասակար տարրերի դուրսբերման գործընթացներում, ուստի վարունգի գործածությունն օգնում է խուսափել մի շարք լուրջ խնդիրներից։

Օգնում է ազատվել ավելորդ քաշից

Վարունգն ունի շատ ցածր կալորիականություն, սակայն հարուստ է մեծ քանակությամբ օգտակար նյութերով, այդ թվում՝ սպիտակուցներով, С և К վիտամիններով, մագնեզիումով, կալիումով, մանգանով ու մանրաթելերով։ Իր այս յուրահատուկ բաղադրության շնորհիվ այն հագեցնում է, բավական երկար ժամանակով ազատում է քաղցի զգացումից և օգնում է խուսափել ավելորդ կալորիաների գործածությունից։

Հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ ջուր պարունակող մթերքի գործածությունն օգնում է նվազեցնել մարմնի զանգվածը։

Նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը

Կենդանիների մասնակցությամբ գիտափորձերն ու «in vitro» եղանակով անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարունգի գործածությունը կարող է պաշտպանել շաքարային դիաբետի զարգացումից, քանի որ նպաստում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազմանը։

Կարգավորում է աղիների աշխատանքը

Օրական մեկ կամ երկու հատ վարունգ ուտելու սովորությունը հիանալի ազդեցություն կունենա նաև աղիների աշխատանքի վրա։

Մեծ քանակությամբ ջրի շնորհիվ այս մթերքը կանխում է փորկապության զարգացումը, իսկ դրանում պարունակվող լուծվող մանրաթելերը (պեկտին) արագացնում են աղիների մկանների աշխատանքն ու սնում են օգտակար բակտերիաները։

(Visited 108 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх