«Եթե էդքան տղայա, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»․ Սասուն Միքայելյան

«Էն, ինչ Էդմոնն անվանել ա էս ամբիոնից Ալենին, էդ նույն բանը գրել ա Էդմոնի ախպերն իմ մասին»,- խորհրդարանում քիչ առաջ հայտարարեց Սասուն Միքայելյանը։

«Չեմ հակադարձի իրա բառերով․ երիտասա՛րդ, քո մայրն իմ համար սուրբ ա, բայց եթե դու ներողություն չխնդրիր, գիտեք՝ ես ով եմ, իմ անցած ուղին, լավ բան չի սպասվում քեզ։ Խորհուրդ կտամ ներողություն խնդրես աղերսաբար իմ ծնողից․․․

Հրապարակային էդ տղեն իմ մոր մասին բան ա գրել ու դրա լավագույն տարբերակը կլինի ներողություն խնդրելը»,- հավելեց Միքայելյանը։

Նա հորդորեց զերծ մնալ նման վիրավորանքներից և «որոշ ուժերի դրդմամբ քաոս չստեղծել երկրում»։

Միքայելյանն ասաց՝ այն ինչ կատարվել է այս դահլիճում, Էդմոն Մարուքյանի մեղքով է կատարվել․

«Եթե էդքան տղայա ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք, եթե էդքան տղայա, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»։

(Visited 63 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх