Խատուտիկի ամենաօգտակար հատկությունները. բուժիչ «խառնուրդի» բաղադրատոմս

Մարդիկ հաճախ ուշադրության չեն արժանացնում խատուտիկին, մինչդեռ այս բույսը անչափ օգտակար է և պետք է պահվի տան դեղատուփում:

Խատուտիկի օգտակար հատկությունները

Խատուտիկի արմատներն անչափ հարուստ են վիտամիններով ու մի շարք այլ օգտակար միացություններով, որոնցով էլ պայմանավորված են դրա բուժիչ հատկությունները:

Դրանց հիման վրա պատրաստված դեղամիջոցները հիանալի միջոց են մարսողական գեղձերի, լյարդի և երիկամների աշխատանքի բարելավման, աղիների տոնուսի բարձրացման և լեղարտադրության խթանման համար:

Բացի այդ, դրանք նշանակվում են նաև սրտանոթային համակարգի խանգարումների, անեմիայի, օրգանիզմի թունավորման, ինչպես նաև նյութափոխանակության խանգարման հետ կապված հիվանդությունների դեպքում:

Խատուտիկն օգնում է օգտակար նյութերին ու միկրոտարրերին սննդից արյուն ներթափանցել, դուրս է բերում օրգանիզմից ավելորդ հեղուկը, իջեցնում է արյան ճնշումը: Բացի այդ, այն նաև օժտված է հակաբակտերիալ հատկությամբ: Սա նաև հիանալի օգնող միջոց է բրոնխիտի և թոքաբորբի դեպքում:

Բացի այդ, խատուտիկի արմատները նաև պարունակում են մեծ քանակությամբ ինուլին՝ մի նյութ, որը հզոր դրական ազդեցություն է ունենում օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակման գործընթացների վրա և շատ օգտակար է շաքարային դիաբետով տառապողների համար:

Ի դեպ՝ աշնանը խատուտիկի արմատներում ինուլինի պարունակությունը կազմում է 18-25%, մինչդեռ մայիսին ընդամենը 2-3%, քանի որ մնացածն օգտագործվում է ծաղիկների և տերևների աճի համար:

Հակացուցումներ

Չնայած իր օգտակարությանը՝ խատուտիկը ոմանց հակացուցված է: Այն չի կարելի օգտագործել լեղուղիների խցանման, խոցային հիվանդության կամ գաստրիտի դեպքում: Բացի այդ, չարաշահման դեպքում խատուտիկը կարող է ստամոքսի խանգարումներ առաջացնել:

Բուժիչ «խառնուրդ»

Խատուտիկի արմատներից պատրաստվում է մի ըմպելիք, որը շատ նման է սուրճին:

Արմատները ցանկալի է հավաքել սեպտեմբերին կամ ավելի ուշ: Մի փոքր ավելի վատն են մինչ ծաղկելը՝ մայիսին հավաքված արմատները, սակայն հունիս-հուլիս ամիսներին այն ընդհանրապես պիտանի չէ օգտագործման համար:

Հարկավոր է խատուտիկի արմատները լավ լվանալ և կտրատել (1,5-2 սմ, իսկ ամենախոշորները 0,5 սմ): Կտորները պետք է հնարավորինս համաչափ լինեն:

Արմատների խոնավ կտորները հարկավոր է շարել թավայի մեջ, կափարիչը ծածկել և 5-10 րոպե դնել միջին կրակի վրա կամ տաք ջեռոցում (150 °C):

Այնուհետև կափարիչը հանել կամ բացել ջեռոցի դուռը, կրակը թուլացնել և խառնելով բովել, մինչև դառնան շագանակագույն: Բովելուց հետո հարկավոր է լցնել քամիչի մեջ և մի փոքր թափահարել՝ այրված մանր կտորները հեռացնելու համար, լավ չորացնել և մանրացնել սրճաղացով: Ըմպելիքը հարկավոր է պատրաստել հասարակ սուրճի նման:

Խատուտիկի արմատները կարելի է նաև պարզապես չորացնել, սակայն ըմպելիքն այդքան համեղ չի լինի:

(Visited 2 093 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх