Կալցիումով հարուստ լավագույն մթերքը, որը հարկավոր է ներառել ամենօրյա սննդակարգում․․․

Կալցիումն օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից է, ուստի այս միկրատարրով հարուստ մթերքը պետք է անպայման ամենօրյա սննդակարգի մասը կազմի:

Մասնագետները հիշեցնում են, որ կալցիումի լավագույն աղբյուրը կաթնամթերքն է, սակայն գոյություն ունեն նաև սննդամթերքի այլ տեսակներ, որոնք կօգնեն խուսափել այս կարևոր միկրոտարրի դեֆիցիտից:

Կալցիումի հիանալի աղբյուր կարող է հանդիսանալ նուշը:

Ընդամենը 23 հատ նուշի մեջ պարունակվում է ավելի քան 75 մգ կալցիում:

Բացի այդ, նուշն ու առհասարակ բոլոր ընկույզները բարելավում են գլխուղեղի աշխատանքը, մաքրում են արյունն ու բարենպաստ ազդեցություն են ունենում ամբողջ օրգանիզմի վրա, ուստի հիանալի մթերք են ամենօրյա սննդակարգում ներառելու համար:

Ոչ պակաս օգտակար են նաև սարդինաները: Այս ձկնատեսակի ընդամենը 100 գրամը պարունակում է ավելի քան 351 մգ կալցիում, ինչպես նաև մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ, ֆոսֆոր, ցինկ, յոդ, նատրիում և վիտամիններ B12 ու D:

Սակայն սարդինաները կալցիումով հարուստ միակ ձկնատեսակը չեն, քանի որ սաղմոնն իր օգտակարությամբ նույնպես չի զիջում դրանց:

Այս ձկան ընդամենը 100 գրամը պարունակում է կալցիումի օրական անհրաժեշտ չափաբաժնի 44%-ը,

ինչպես նաև մի շարք այլ կարևոր միկրոտարրեր, ինչի շնորհիվ համարվում է ամենաօգտակար ձկնատեսակներից մեկը:

(Visited 286 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх