«Ցավում եմ, որ առանձին մարդիկ կարողանում են ազդել Ձեր դիրքորոշման վրա, բայց այս կոնվենցիան բխում է երեխաների շահերից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովն այսօր վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, առավել հայտնի՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա», որին մինչև քվեարկությունը դեմ էր արտահայտվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, սակայն, ի պատասխան Պետրոսյանի այն մտահոգությունների, որ կոնվենցիան վտանգավոր դրույթներ ունի, հայտարարեց, որ այդ կոնվենցիային հանձնաժողովի նիստում կողմ են քվեարկել ԱԺ բոլոր խմբակցությունները, այդ թվում և՝ «Բարգավաճ Հայաստանը»:

«Ցավում եմ, որ առանձին մարդիկ կարողանում են ազդել Ձեր դիրքորոշման վրա, բայց այս կոնվենցիան բխում է երեխաների շահերից:

Այս կոնվենցիան դեմ է մանկապղծությանը, կանխելու է մանկապղծությունը Հայաստանում, և հետևաբար՝ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու այս համաձայնագրի վավերացմանը»,- ասաց Մակունցը:

Համաձայնագիրն ԱԺ-ն վավերացրեց 79 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ:

(Visited 16 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх