Գաստրիտը բավական տարածված հիվանդություն է, որի դեպքում բորբոքվում է ստամոքսի լորձաթաղանթը․ Ախտանշանները և բուժման եղանակները․․․

Fabiosa.com-ը գրում է, որ գաստրիտը բավական տարածված հիվանդություն է, որի դեպքում բորբոքվում է ստամոքսի լորձաթաղանթը։

Տարբերվում են գաստրիտի սուր և քրոնիկ տեսակները։ Հիվանդության առաջացման մի խումբ պատճառներ կան, իսկ ժամանակին ախտորոշումն ու ճիշտ բուժումը նվազեցնում են բարդությունների առաջացման հավանականությունը։

Հիվանդության առաջացման պատճառներից են.

«Հելիկոբակտեր պիլորի» բակտերիա։ Սա գաստրիտի առաջացման ամենատարածված պատճառն է։ Հնարավոր են այլ բակտերիալ վարակներ ևս։

Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների երկարաժամկետ և չափից շատ ընդունում։
Վնասակար նյութերի չարաշահում, ինչպիսիք են ալկոհոլը, թմրամիջոցները։

Ֆիզիկական սթրես, որն առաջացել է վնասվածքի, հիվանդության կամ վիրահատական միջամտության հետևանքով։
Գաստրոէզոֆագալ ռեֆլյուքս։

Աուտոիմուն ռեակցիա։

Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ, վիրուսային վարակներ, վարակվածություն մակաբույծներով։

Գաստրիտի առկայության մասին վկայում են հետևյալ նշանները,

ցավ կամ անհարմարության զգացում որովայնի վերին հատվածում,

սրտխառնոց և փսխում

որովյանի գրգռվածություն

որովայնում ծանրության զգացում, հատկապես՝ սննդի ընդունումից հետո

մուգ արտաթորանք

արյունային փսխումներ կամ փսխում սուրճի հատիկների նմանվող զանգվածով։

Էրոզիվ գաստրիտը հանգեցնում է արյունահոսության, ինչը վտանգավոր է կյանքի համար և անհապաղ բժշկական միջամտության կարիք ունի։

Անհապաղ դիմեք բժշկի, եթե նկատում եք հետևյալ նշանները.

շնչառության դժվարացում

գլխապտույտ

ընդհանուր թուլություն

գունատություն։

Գաստրիտի բուժումը կախված է դրա պատճառից։ Այն համապատասխան հետազոտությունների արդյունքում ախտորոշում է բժիշկը, ով նաև բուժում է նշանակում։

Հետևեք այս խորհուրդներին։

Սնունդն ընդունեք քիչ քանակով, բայց հաճախ։

Խուսափեք կծու, թթու, տապակած մթերքի օգտագործումից։

Խուսափել ալկոհոլի օգտագործումից։

Փորձեք խուսափել սթրեսներից, քանի որ դրանք ևս բացասաբար են անդրադառնում որովայնի աշխատանքի վրա։

(Visited 83 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх