Սուրճը կարող է բացասաբար ազդել շաքարային դիաբետով հիվանդների համար․․․․

Գիտնականները պարզել են, որ երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում սուրճը կարող է վտանգավոր լինել առողջության համար։

Ինչպես գրում է Express պարբերականը, հետազոտությունը ցույց է տվել, որ այս հիվանդության դեպքում մարդիկ կարող են շատ զգայուն լինել կոֆեինի նկատմամբ, ինչի հետևանքով սուրճի ընդունմանը նրանց օրգանիզմը կարող է պատասխանել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմամբ։

Գիտնականների անցկացրած հետազոտությանը մասնակցել են երկրորդ տիպի շաքարային դիաբետով հիվանդ մարդիկ, որոնք նախաճաշից ու ճաշից հետո 250 մգ կոֆեին պարունակող դեղահաբեր էին ընդունում, ինչը համարժեք էր երկու բաժակ սուրճին։

Հետազոտությունը ցույց է տվել, որ կոֆեինի ընդունման օրերին մասնակիցների արյան մեջ շաքարի մակարդակը բարձր էր 8 տոկոսով ի տարբերություն այն օրերի, երբ նրանք չեն ընդունել կոֆեին։ Ընդ որում՝ նրանց արյան մեջ շաքարի մակարդակն ավելի բարձր էր լինում ամեն անգամ սնվելուց հետո։

Նման ազդեցությունը մասնագետները բացատրում են նրանով, որ կոֆեինը նվազեցնում է օրգանիզմի զգայունությունն ինսուլինի նկատմամբ, ինչի հետևանքով էլ շաքարային դիաբետով հիվանդների համար այս ըմպելիքը կարող է վտանգավոր լինել։

Ինսուլինը հորմոն է, որը կարգավորում է սննդից ու ըմպելիքներից ստացած շաքարի ներթափանցման գործընթացը մարդու բջիջների մեջ։

Այս տարրի նկատմամբ զգայունության նվազումը կարող է խանգարել գլյուկոզայի բջջային յուրացման գործընթացները, ինչի հետևանքով արյան մեջ շաքարի մակարդակը կբարձրանա։

Երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում, երբ արդեն իսկ առկա են որոշակի խնդիրներ կապված ինսուլինին օրգանիզմի տված ռեակցիայի և արյան մեջ շաքարի մակարդակի հետ, սուրճի՝ ինսուլին հորմոնի նկատմամբ զգյունությունը բթացնելու կարողությունը կարող հանգեցնել էլ ավելի լուրջ խանգարումների՝ խորացնելով ինսուլինակայունությունը, ինչը շատ վտանգավոր է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ։

Ինչպես բացատրում են հետազոտությունն անցկացրած գիտնականները, սա կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի չափազանց բարձր մակարդակի, ինչը ժամանակի ընթացքում կարող է բարձրացնել շաքարային դիաբետի բարդությունների, այդ թվում նաև նյարդերի վնասվածքների կամ սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Բացի այդ, մասնագետները կարծում են, որ կոֆեինը կարող է վատթարացնել շաքարային դիաբետով հիվանդների առողջական վիճակը, քանի որ արգելափակում է ադենոզին սպիտակուցի ակտիվությունը, որը շատ կարևոր դեր է խաղում օրգանիզմում ինսուլինի արտադրության և այդ հորմոնին բջիջների տված արձագանքի վերահսկողության հարցում։

(Visited 33 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх