Փորկապության պատճառները և ժողովրդական բուժման եղանակները․․․

Փորկապությունն իրենից ներկայացնում է կղանքի երկարատև (48 ժամից ավելի) կանգն աղիներում կամ աղիների ամենօրյա անբավարար և դժվարացած դատարկումը։ Ըստ նորմայի անհատը պետք է դուրս գնա օրը 1-2 անգամ: Սուր փորկապություն է նկատվում, երբ անհատը դուրս է գնում շաբաթը մեկ անգամ, իսկ քրոնիկ փորկապության դեպքում աղիները դատարկվում են 15-20 օրը մեկ:

Փորկապության պատճառները

Ջրի պակաս

Ջուրը մեր օրգանիզմի կարևոր բաղադրիչներից մեկն է: Ջուրը կազմում է մեր մարմնի 70%-ը:

Մարսողական համակարգում ջուրը գլխավոր դեր է խաղում, քանի որ այն օգնում է, որպեսզի մարսված սնունդը ներծծվի բարակ աղիներում, և այդտեղից այն տեղափոխվի հաստ աղի, ուղիղ աղի և սրբան: Այս գործընթացում ջուրը փափուկ է պահում աղիների տեքստուրան և նպաստում կղանքի հեշտ տեղաշարժվելուն: Ջրի պակասի դեպքում աղիների շարժումները դանդաղում են, և կղանքը կարծրանում է:

Ոչ ճիշտ սննդակարգ

Փորկապության գլխավոր պատճառներից մեկը ոչ ճիշտ սննդակարգն է: Եթե սննդակարգում բացակայում է դիետիկ մանրաթելը, առաջանում է փորկապության խնդիրը: Մանրաթելը չմարսված սննդի նյութն է, որն էլ նպաստում է կղանքի ձևավորմանը և շարժմանը: Առանց բավարար մանրաթելի՝ կղանքը կարծրանում է և դժվարանում է նրա շարժումն աղիներում: Կենդանական ծագման սննդամթերքների և կաթնեղենի անչափ օգտագործումը կարող է հանգեցնել փորկապության, քանի որ դրանցում առկա չէ դիետիկ մանրաթելը:

Դեղահաբեր

Հայտնի է, որ որոշ դեղամիջոցների պատճառով առաջանում է փորկապություն: Այդ դեղահաբերից են` անտացիդները, հակադեպրեսանտները, խոլեստիրամինը, կլոնիդինը, լեովոդոպան, նարկոտիկները, միզամուղ դեղերը:

Սթրես

Սթրեսը փորկապության պատճառներից մեկն է: Մարդիկ, ովքեր տառապում են սթրեսից և անհանգստությունից, նրանց մոտ գաստրոկոլիկ ռեֆլեքսի մակարդակը ցածր է, որն էլ հանգեցնում է փորկապության: Կղանքը կարծրանում է աղիներում և մեծ խնդիր է առաջանում աղիների դատարկման հետ:

Ֆիզիկական դրություն

Շաքարախտը, հիպոկալցիեմիան, հիպերպարատիրեոզը, հիպոկալմիան, հղիությունը, հիպոտիրոիդիզմը, ցրված սկլերոզը, Պարկինսոնի հիվանդությունը նպաստում են փորկապության առաջացմանը:

Լուծողականների չարաշահումը

Լուծողականների չարաշահման հետևանքով առաջանում է մի երևույթ, որը կոչվում է՝ ծույլ հաստ աղի: Այս երևույթը բնորոշվում է նրանով, որ հաստ աղիի պերիստալտիկ շարժումները, որոնք հրում են կղանքը, դադարեցվում են:

Դեհիդրացիա

Դեհիդրացիան ջրի կորուստն է, որը որոշ դեպքում առաջ է բերում փորկապություն: Ամռան ամիսներին նկատվում է փորկապություն, որն առաջանում է ջրազրկման հետևանքով: Ամռան ընթացքում մարսողական համակարգում առկա ջրի ֆունկցիան փոխվում է` կարգավորելով մարմնի ջերմաստիճանը: Ջուրն արտազատվում է քրտինքի և ջրի գոլորշու տեսքով: Ջրի պակասը պետք է լրացվի, որպեսզի մարսողական համակարգում խնդիրներ չառաջանան:

Ժողովրդական դեղատոմսեր փորկապության համար

Ջուր

Ջուրը մեր մարմնի այն գլխավոր բաղադրիչներից մեկն է, որն օգնում է մարսողական ֆունկցիաների իրականացմանը: Օրական 6-8 բաժակ ջուր խմելը ոչ միայն ապահովում է ջրի անհրաժեշտ մակարդակը, այլ նաև նպաստում է կղանքի հեշտ տեղաշարժմանը:

Բժիշկները խորհուրդ են տալիս փորկապությամբ տառապող մարդկանց՝ վաղ առավոտյան մեկ լիտր ջուր խմել և հետո 10 րոպե քայլել: Ջրի հանկարծակի մուտքը մարսողական համակարգ տանում է ստամոքսի չմարսված սնունդը բարակ աղիներ, այնտեղից էլ՝ հաստ աղի:

Մրգեր

Մրգերը, որ պարունակում են դիետիկ մանրաթել, պայքարում են փորկապության դեմ: Կան մի շարք մրգեր, որոնք պետք է օրական ուտել` փորկապությունից խուսափելու համար: Դրանք են` խնձոր, պապայա, նարինջ, ծիրան, գուավա, ելակ, չամիչ, տանձ:

Բանջարեղեն

Բանջարեղենը նույնպես պարունակում է մանրաթել: Փորկապության դեպքում խորհուրդ է տրվում բանջարեղենն ուտել թերխաշ կամ հում: Ամենօրյա սննդակարգը պետք է պարունակի կաղամբ, գազար, բրոկոլի, ծաղկակաղամբ, դդում, որոնք մաքրում են աղիները և նպաստում դուրս գնալուն:

Մանրաթելով հարուստ սննդակարգ

Մանրաթել

Հայտնի է, որ մարդիկ փորկապության խնդիրներ են ունենում, երբ նրանց սննդակարգում բացակայում է մանրաթելը: Որպեսզի սննդակարգը հարուստ լինի մանրաթելով, պետք է բանջարեղենային սնունդ օգտագործել: Մանրաթելով հարուստ է ցորենը, բրինձը, բանջարեղենը, խոտաբույսերը և տարբեր մրգերը: Մանրաթելը չմարսված սնունդն է, որը ներծծում է ջուրը մարսողության գործընթացում: Չմարսված սննդամթերքն աղիներով շարժման ընթացքում վերածվում է կղանքի: Կղանքը հեշտ է տեղաշարժվում աղիներում, եթե այն պարունակում է շատ ջուր:

Թուզ

Թուզը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել և նպաստում է հեշտ մարսողական գործընթացին:

Նուշի ձեթ

Եթե ցանկանում եք ազատվել փորկապությունից, ապա դիմեք այս դեղատոմսին` մեկ բաժակ կաթին ավելացրեք 2ճ/գ նուշի ձեթ և այս խառնուրդը խմեք 3-4 օր:

Կանոնավոր ֆիզիկական վարժություններ

Կանոնավոր ֆիզիկական վարժությունները լավագույն դեղամիջոցն են փորկապության համար: Ֆիզիկական վարժությունները նպաստում են, որպեսզի արտաքին մկանները կրճատվեն, ներքին օրգանների մկանները կրճատվեն և երկարեն:

Մկանների ճիշտ աշխատանքի արդյունքում է, որ սննդամթերքը տեղաշարժվում է աղիներով: Կարող եք զբաղվել յոգայով, եթե ունեք փորկապության խնդիրներ: Յոգայի վարժություններից մի քանիսն ուղղված են փորկապության դեմ: Դրանք են` Surya Namaskara, Pavanamukta Asana, Trikona Asana, Hala Asana, Tada Asana, Matsya Asana, Ardha Matsyendra Asana, և այլն:

Վուշի սերմեր

Վուշի սերմերը դեռ հնուց օգտագործվել են խոհարարության, դեղագիտության և հագուստի մեջ: Վուշի սերմերը կարող են օգնել նաև փորկապության ժամանակ:

4-շաբաթյա հետազոտությունները ցույց են տվել, որ վուշի սերմեր օգտագործած մարդկանց խմբի մոտ նկատվել է դրական փոփոխություն և կրճատվել է փորկապությունը:

Տզկանեփի ձեթ

Տզկանեփի ձեթը լուծողական է և դեռ հնուց օգտագործվել է` բուժելու փորկապությունը: Այն գործի է դնում ոչ միայն հաստ աղին, այլ նաև բարակ աղիները, և հեռացնում է թույները:

(Visited 230 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх