4 բնական դիմակի բաղադրատոմս, որոնք կօգնեն ամրապնդել մազարմատներն ու խթանել մազերի աճը.

Փարթամ ու առողջ վարսեր ունենալու մասին շատերն են երազում, սակայն շատ հաճախ սխալ խնամքը, վատ սննդակարգը, մազերի հարդարման վնասակար միջոցների գործածությունն ու արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները խիստ բացասաբար են անդրադառնում մազերի որակի, աճի ու տեսքի վրա։

Այս ամենի հետևանքով մազերը վնասվում են, թուլանում, նոսրանում ու կորցնում են առողջ փայլը, ինչը կարող է բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար։

Նման խնդիրներից խուսափելու և մազարմատներն ամրապնդելու համար մարդիկ սովորաբար կիրառում են հատուկ դիմակներ ու կոնդիցիոներներ, սակայն դրանք պարունակում են քիմիական վնասակար տարրեր և ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև կարող են էլ ավելի վատթարացնել մազերի վիճակը։

Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են խուսափել պատրաստի խնամքի միջոցներից և նախապատվությունը տալ բնական դիմակներին, որոնք արդյունավետ են, շատ ավելի հասանելի և չեն պարունակում որևէ վնասակար բաղադրիչ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չորս բնական դիմակի բաղադրատոմս, որոնք կամրապնդեն մազարմատներն ու կխթանեն մազերի աճը։ Այս միջոցները կօգնեն հեշտությամբ ձեռք բերել առողջ, փարթամ ու գեղեցիկ վարսեր և կկանխեն հետագայում նմանատիպ խնդիրների զարգացումը։

1 ճաշի գդալ մանանեխի փոշուն ավելացնել 2 ճաշի գդալ գոլ կռատուկի յուղ և մեկ ձվի դեղնուց, լավ խառնել ու ստացված զանգվածը քսել մազերին ու գլխամաշկին՝ թողնելով 10 րոպե։

Մանանեխով դիմակը կարող է մի փոքր այրել, սակայն նման ազդեցության շնորհիվ այն բարելավում է արյան շրջանառությունն ու խթանում է մազերի աճը։Խառնել մեկական թեյի գդալ կեչու տերևները, վաղենակի չոր ծաղիկներն ու գայլուկի կոները, այնուհետև խառնուրդին ավելացնել 1 բաժակ բաց գույնի տաք գարեջուր, թրմել մեկ ժամ և քամել։

Ստացված հեղուկը քսել մազերին ու մազարմատներին, մի փոքր մերսել և լվանալ գլուխը կես ժամ անց։
Մանանեխով դիմակ կարելի է պատրաստել նաև կեֆիրի օգնությամբ։

Պարզապես հարկավոր է 1 թեյի գդալ չոր մանանեխին ավելացնել 3 ճաշի գդալ կեֆիր, լավ խառնել ու քսել մազերին՝ թողնելով մի քանի րոպե։

Շատ արդյունավետ կարող է լինել նաև շաբաթական երկու անգամ մազերին կռատուկի կամ ձիթապտղի յուղ քսելը, սակայն հարկ է հիշել, որ այս պրոցեդուրայից առաջ յուղը հարկավոր է մի փոքր տաքացնել։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ մազերի որակի և տեսքի վրա կարող են բացասաբար անդրադառնալ նաև օրգանիզմում տեղի ունեցած որոշ խանգարումները, ուստի վարսերի առողջական վիճակի վատթարացումը ոչ միշտ է լինում զուտ կոսմետիկ խնդիր և նման միջոցների կիրառումի չի օգնի ազատվել հիմնական խնդրից։

Նման դեպքերում մինչ այս դիմակները կիրառելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։

(Visited 73 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх