Ելակը՝ սիրտ-անոթային համակարգի, բորբոքումների, տեսողության բուժիչ միջոց, ինչպես նաև վիտամին C աղբյուր․․․․

Ներկայացնում ենք ելակի 7 օգտակար հատկություն:

1. Նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Ժամանակակից աշխարհում սիրտ-անոթային հիվանդությունները մահացության վիճակագրություն մեջ առաջին տեղն են զբաղեցնում: Այս հատապտուղը սննդակարգ ներառելով՝ կարող եք նվազեցնել այդ հիվանդությունների առաջացման հավանականությունը:

2. Ելակը բացացնում է պեպեններն ու պիգմենտային բծերը: Եթե ցանկանում եք բացացնել մաշկի գույնը, կարող եք օգտագործել ելակից պատրաստված դիմակներ:

Միջին չափի մի քանի ելակ տրորեք: Սկզբում պատրաստածը փորձեք դաստակի վրա: Եթե ամեն ինչ կարգին է, դրեք դեմքին:

3. Ելակից պատրաստված դիմակ՝ բշտիկների և բորբոքումների դեմ: Եթե մաշկի հետ կապված խնդիրներ ունեք, ապա ելակի արմատները կօգնեն ազատվել դրանցից: Դրանց կազմում հակաօքսիդանտներ կան, որոնք արդյունավետ պայքարում են մաշկի խնդիրների դեմ:

4. Ելակն ընդունակ է դանդաղեցնել ծերացման ընթացքը: Ելակի կազմում մտնող հակաօքսիդանտները կարող են օգնել դանդաղեցնել ծերացումը: Դրա համար ճաշից նվազագույնը 40 րոպե անց անհրաժեշտ է մի քանի ելակ ուտել:

5. Ելակը սպիտակեցնում է ատամները: Ելակը մեծ քանակով վիտամին C է պարունակում, ինչը հնարավորություն է տալիս պայքարել այն երևույթների դեմ, որոնց պատճառով ատամների գույնը մգանում է:

6. Ելակը լավացնում է տեսողությունը, ազատում է աչքերի տակ առաջացող պարկերից:

Ցավոք սրտի, տարիների ընթացքում տեսողությունը վատանում է, իսկ ելակի կազմի մեջ մտնող այնպիսի նյութերը, ինչպիսիք են վիտամին C-ն, օրգանական թթուները, մի շարք միացությունները, օգնում են ազատվել մի քանի հիվանդություններից:

Իսկ ելակից պատրաստված դիմակն օգնում է ազատվել աչքերի տակ առաջացող պարկերից:

(Visited 54 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх