ՀՀ կառավարությունը պատրաստվում է երկարաձգել արտակարգ դրության ժամկետը մինչև 2020 թվականի հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ:
Հարցը կքննարկվի վաղը՝ կառավարության հերթական նիստում։
Որպես հիմնավորում նշվում է, որ մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, 2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3538 դեպքերը, որոնցից 1430-ն`առողջացած, 47-ը` մահվան ելքով։
Նոր որոշման նախագծում որոշ փոփոխություններ են նախատեսվում։
(Visited 99 times, 1 visits today)
sirartsir
Похожие записи
- 6 дней назад