5 համեղ ու օգտակար մթերք, որոնք կօգնեն ազատվել ավելորդ քաշից և խուսափել քաղցի զգացումից․․

Ավելորդ քաշի դեմ պայքարը շատերի մոտ ասոցացվում է խիստ դիետաների, ինտենսիվ մարզումների և մշտական քաղցի զգացման հետ, սակայն մասնագետները վստահ են, որ քաշը նվազեցնելու և գեղեցիկ ու սլացիկ կազմվածք ձեռք բերելու համար նման մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտություն իրականում չկա։

Սննդաբանների խոսքով՝ գոյություն ունեն համեղ ու շատ օգտակար սննդամթերքի տեսակներ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ քաշից՝ խուսափելով քաղցի զգացումից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդամթերքի լավագույն տեսակները՝ նյութափոխանակությունը խթանելու, քաշը նվազեցնելու և անհրաժեշտ սննդարար նյութերով օրգանիզմը հագեցնելու համար։

Հավկիթ

Հավկիթը սպիտակուցի հիանալի աղբյուր է։ Խաշած հավկիթը բալանսավորված նախաճաշի լավագույն բաղադրիչներից մեկն է։ Այս մթերքը խթանում է էներգիայի արտադրությունը, ինչն օգնում է պահպանել ակտիվությունը։ Բացի այդ, այն հարուստ է բազմաթիվ սննդարար նյութերով, այդ թվում՝ ամինաթթուներով, հակաօքսիդանտներով և օգտակար ճարպերով։

Կանաչ տերևավոր բանջարեղեն

Կաղամբը, սպանախը, հազարն ու կանաչ տերևավոր բանջարեղենի այլ տեսակներն ունեն շատ ցածր կալորիականություն և միաժամանակ հարուստ են օգտակար ածխաջրերով, որոնք արագացնում են նյութափոխանակությունը, ուստի նման մթերքը չի հանգեցնում քաշի ավելացման։ Բացի այդ, կանաչ տերևավոր բանջարեղենը նաև իմունային համակարգը խթանող հակաօքսիդանտների հիանալի աղբյուր է, ինչի շնորհիվ կանխում է վարակումներն ու բջիջների վնասվածքները։

Սպիրուլինա

Սպիրուլինան ցիանոբակտերիաների կամ կապտականաչ ջրիմուռների տեսակ է, որը կիրառվում է սննդային հավելման տեսքով։ Այս ջրիմուռը բուսական սպիտակուցների հիանալի աղբյուր է, որը նպաստում է մկանային զանգվածի աճին ու նյութափոխանակության արագացմանը։ Որպես քաշը նվազեցնող հավելում սպիրուլինան սովորաբար ներառվում է կոկտեյլների կամ թարմ մրգային հյութերի մեջ և կիրառվում է մարզումներից հետո։

Սաղմոն

Այս ձուկը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք պահպանում են սրտանոթային համակարգի առողջությունը։ Սաղմոնն օժտված է հակաբորբոքային հատկություններով, որոնք կանխում են խոլեստերինի կուտակումն ու նպաստում են արյան շրջանառության կարգավորմանը։ Բացի այդ, այս մթերքի մեջ պարունակվող ճարպաթթուներն ազդանշան են ուղարկում վահանաձև գեղձին՝ ստիպելով ավելի շատ ճարպ այրել։

Ամբողջահատիկ վարսակ

Նախաճաշին ամբողջահատիկ վարսակով շիլա ուտելը կօգնի բավական երկար ժամանակով մոռանալ քաղցի մասին և մինչև ճաշի ժամը խուսափել ավելորդ կալորիաների գործածությունից։ Այս մթերքը պարունակում է սննդային մանրաթելեր, որոնք հագեցնում են ու ազատում քաղցի զգացումից։ Ավելին՝ այս մթերքը պարունակում է գրեթե նույնքան սպիտակուց, որքան խաշած հավկիթը։

(Visited 117 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх