Ամեն օր սուրճ խմելը նվազեցնում է լյարդի քաղցկեղի զարգացման հավանականությունը.

Սաութգեմփթոնյան համալսարանի և Էդինբուրգի համալսարանի գիտնականների վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն օր սուրճ խմող մարդկանց մոտ լյարդի քաղցկեղի զարգացման հավանականությունն ավելի ցածր է լինում։

Gastroenterology & Hepatology պարբերականում հրապարակված հետազոտության համաձայն՝ օրական անգամ մեկ բաժակ սուրճ խմող մարդկանց մոտ լյարդի քաղցկեղի զարգացման հավանականությունը 20%-ով ավելի ցածր է լինում, քան ընդհանրապես սուրճ չխմողների մոտ։

Ընդ որում՝ ապացուցվել է, որ առանց կոֆեինի սուրճը նույնպես կարող է պաշտպանել լյարդի քաղցկեղից, սակայն դրա ազդեցությունն այդքան ուժեղ չէ։

Սուրճի պաշտպանական ազդեցությունն ուսումնասիրելու համար գիտնականները վերլուծել են 26 հետազոտության տվյալները, որոնց մասնակցել է 2,25 միլիոն մարդ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճ չխմող մարդկանց համեմատ օրական գոնե մեկ բաժակ սուրճ խմող մարդկանց մոտ քաղցկեղի այս տեսակի զարգացման հավանականությունը նվազում է 20%-ով, իսկ օրական երկու բաժակ խմելու դեպքում՝ 35%-ով։

Հետազոտության հեղինակներից մեկի՝ Օլիվեր Քենեդիի խոսքով՝ չափազանց մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում սուրճը չի նպաստում առողջության բարելավմանը։

Չնայած սուրճի բազմաթիվ օգտակար հատկություններին՝ կոֆեինը կարող է մի շարք կողմնակի բարդություններ առաջացնել, այդ է թվում՝ զարկերակային գերճնշում, մարսելախանգարում, հոդատապի նոպաներ, անքնություն ու անհանգստաություն։

Քենեդիի խոսքով՝ այս հետազոտությունը ցույց է տալիս, որ չափավոր գործածության դեպքում սուրճն օժտված է բավական լուրջ բուժիչ հատկություններով և ամենօրյա սննդակարգում ներառելու դեպքում այն կարող է հիանալի միջոց լինել լյարդի քաղցկեղի և այս օրգանի այլ հիվանդնությունների կախնարգելման համար։

(Visited 23 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх