Առողջական ինչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել անոթազարկի հաճախացումը․․․

Նորմայում առողջ հասուն մարդու սրտի կծկումների հաճախականությունը տատանվում է րոպեում 60-90 զարկի սահմաններում, սակայն երբեմն սրտի կծկումները կարող են հաճախանալ, ինչը միշտ ունենում է որևէ պատճառ։

Եթե սրտի կծկումների հաճախականությունը գերազանցում է րոպեում 100 զարկը, ապա բժիշկներն ախտորոշում են հաճախասրտություն, որը կարող է զարգանալ ամենատարբեր պատճառներով։

Ընդ որում՝ շատ հաճախ այդ պատճառներն անգամ կապված չեն սրտամկանի հիվանդությունների հետ։

Անոթազարկի արագացումը կարող է պայմանավորված լինել անեմիայով (սակավարյունություն), վահանագեղձի աշխատանքի խանգարումներով կամ խուճապային գրոհներով, սակայն նշվածներն այս խնդրի միակ պատճառները չեն։

Մասնագետները ներկայացրել են այն հիմնական պատճառները, որոնցով կարող է պայմանավորված լինել սրտի կծկումների հաճախացումը։

Ինֆեկցիոն հիվանդություններ

Օրգանիզմում վիրուսի հայտնվելու և բորբոքային գործընթացի առկայության դեպքում մարդու մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ, իսկ նման խնդիրները հաճախ են ուղեկցվում անոթազարկի հաճախացմամբ։

Զարկերակային ճնշման նվազում

Սրտի կծկումների հաճախականության ավելացման պատճառ կարող է դառնալ նաև զարկերակային ճնշման նվազումը։ Նման խնդրի համար նախապայման կարող է հանդիսանալ արյան շրջանառության դանդաղումը, որն ուղեկցվում է հիպօքսիայով՝ թթվածնաքաղցով։

Սուրճի, ալկոհոլի կամ շոկոլադի գործածություն

Սուրճի, շոկոլադի ու ալկոհոլի գործածությունը նույնպես կարող է հանգեցնել անոթազարկի հաճախացման։

Սա պայմանավորված է դրանց բաղադրությամբ, քանի որ սննդամթերքի նշված տեսակները պարունակում են նյութեր, որոնք խթանում են սրտի կծկումները։

Հորմոնալ խանգարումներ

Հորմոնալ դիսբալանսով պայմանավորված անոթազարկի հաճախացումը որպես կանոն կապված է լինում վահանագեղձի գործառույթների խանգարման, մասնավորապես՝ գեղձի չափազանց ակտիվ աշխատանքի հետ։

Անոթային վեգետատիվ դիստոնիա

Սա նյարդաին համակարգի ֆունկցիոնալ խանգարում է, որը վատթարացնում է հիվանդի ընդհանուր ինքնազգացողությունն ու հանգեցնում է անոթազարկի հաճախացման։

Անոթային վեգետատիվ դիստոնիայով հիվանդները հաճախ են գանգատվում օդի պակասի զգացողությունից, դողից և սրտամկանի ցավից։

Նևրոզներ

Նյարդահոգեբանական այս խանգարումները կարող են դառնալ հաճախասրտության նոպաների պատճառ։ Նման դեպքերում անոթազարկի հաճախականությունը կարող է հասնել մեկ րոպեում մինչև 200 զարկի։

Բացի այդ, հաճախասրտության պատճառ կարող են հանդիսանալ նաև տարբեր պաթոլոգիական խանգարումները, ինչպես նաև սրտանոթային համակարգի հիվանդությունները։

Սա այն խնդիրներից է, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ կարող են բավական լուրջ հետևանքներ լինել։

Անոթազարկի հաճախացման դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ դիմել բժշկին, քանի որ խնդիրները վաղ փուլերում հայտնաբերելը կօգնի ժամանակին սկսել բուժումը։

(Visited 64 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх