Բրոկոլիի ամենաօգտակար հատկությունները. հինգ պատճառ այն սննդակարգում ներառելու համար

Բրոկոլին շատ օգտակար ու համեղ մթերք է, որը հարուստ է բազմաթիվ սննդարար նյութերով, սակայն այնուամենայնիվ շատերն անտեսում են այն ու թերագնահատում դրա օգտակարությունը։ Այս մթերքը հարուստ է իմունային համակարգը խթանող հզոր հակաօքսիդանտներով, սակայն սա բրոկոլիի միակ օգտակար հատկություն չէ։ Մասնագետները ներկայացրել են այս մթերքի ամենաօգտակար հատկություններն ու հինգ պատճառ այն սննդակարգում ներառելու համար։

Հարուստ է օգտակար վիտամիններով ու հանքանյութերով

Բրոկոլին ունի շատ ցածր կալորիականություն, սակայն միևնույն ժամանակ հարուստ է հսկայական քանակությամբ օգտակար նյութերով։ Այս բանջարեղենի ընդամենը 100 գրամում պարունակվում է 34 կկալ, 6,64 գրամ ածխաջրեր, 2,82 գրամ սպիտակուց, 0,37 գրամ ճարպեր, 1,7 գրամ շաքար, 47 մգ կալցիում, 0,73 մգ երկաթ, 21 մգ մագնեզիում, 66 մգ ֆոսֆոր, 316 մգ կալիում, 0,41 մգ ցինկ, 0,21 մգ մանգան, 89,2 մգ վիտամին С, 0,78 մգ վիտամին Е և 0,64 մգ նիացին։

Ամրապնդում է իմունային համակարգը

Այս մթերքի գործածությունն օգնում է ամրապնդել իմունային համակարգը, քանի որ այն հարուստ է հակաօքսիդանտներով, այդ թվում վիտամին С-ով և բետա-կարոտինով։

Վիտամին С-ն շատ կարևոր տարր է իմունային համակարգի, նյութափոխանակության, մարսողության ու ոսկրային հյուսվածքների զարգացման համար, մինչդեռ բետա-կարոտինը պահպանում է աչքերի առողջությունն ու պաշտպանում է օրգանիզմը բջիջների վնասվածքներից։ Բացի այդ, բրոկոլին հարուստ է նաև այլ իմունախթան հանքանյութերով, որոնք են ցինկը, ֆոսֆորը, կալիումը, մանգանն ու պղինձը։

Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը

Բրոկոլին ֆլավոնոիդների հիանալի աղբյուր է, որոնք օժտված են հակաբորբոքային ու հակաօքսիդանտային հատկություններով և շատ արդյունավետ են երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեմ պայքարի համար։ Այս մթերքը պարունակում է սուլֆարոֆան՝ բուսական միացություն, որը կարող է ճնշել գլյուկոզայի արտադրությունը։

Բարելավում է մարսողությունը

Բրոկոլին հարուստ է մեծ քանակությամբ մանրաթելերով, որոնք նպաստում են մարսողությանն ու կարգավորում են աղիների աշխատանքը։ Բավարար քանակությամբ մանրաթելերի գործածությունն օգնում է կանխել մարսողական խնդիրները, այդ թվում որովայնի ցավերը, փորափքանքը, մարսողության խանգարումը, փորկապությունն ու փորլուծությունը։

Ազատում է բորբոքումներից

Բրոկոլին պարունակում է բուսական միացություններ, որոնք հզոր հակաբորբոքային ազդեցություն են ունենում և պայքարում են ոսկորների հետ կապված խանգարումների հետևանքով առաջացած հոդացավերի դեմ։ Այս մթերքը կարող է հիանալի միջոց լինել օստեոարթրիտի և արթրոզի դեմ պայքարի համար։

(Visited 29 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх