ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մաս 4
Թանկարժեք պադվալներում «թրև եկող», սիմվոլիկ մուծվելուց հրաժարվող, «Կիսաբաց լուսամուտների» պոտենցիալ շահառու Միշիկը բացել է մեկ այլ հեղինակային հաղորդաշար՝ «Թռած օլիգարխը Վատիկանի պադվալներում» խորագրով և զբաղված է ինքնաոչնչացման քարոզով…
Ով-ով, բայց Միշիկ Մինասյանը պետք է մի օր առերեսվեր ժողովրդի ատելությանը… Եվ առերեսվում է… Նրա կյանքում ցինիկության և փարիսեցիական ժամանակներ են եկել։ Իսկ ավելի ճիշտ՝ նրա կյանքում այդ երևույթները նկատելիորեն խորացել են և նա հայտնվել է «կապիկների մոլորակում»…
Եվ մի՞թե կոստանյան գևորգ «բուծող» Միշիկը չի հասկանում, որ իր դարակազմիկ մտքերն այլևս ոչ ոքի պետք չեն… Վաղուց է բոլորին հայտնի, որ բարոյականություն քարոզում են անբարոյականները, օրինապաշտությունից խոսում են գողերը, քաղաքական մաքրությունից՝ հաճախորդները, ժուժկալությունից՝ ագահները, քչակերներից՝ անկուշտները, գրագիտությունից՝ անգրագետները…
Եվ երբ կոռուպցիայի «գլխավոր տեխնոլոգ» փեսա Միշիկը խոսում է քաղաքական հանդուրժողականությունից, արդարությունից և հակակոռուպցիոն «դասեր է տալիս» հայ հասարակությանը, մարդ ուզում է գոռա՝ կանգնեցրեք մոլորակը. իջնող կա…
Ու հիմա, երբ Միշիկը, թաքնվելով արդարադատությունից, բարոյականություն և ազնվություն է քարոզում, հասկանում ես, որ նրան թվում է, թե ինքն այլևս հանգրվանել է կա՛մ կապիկների մոլորակում, կա՛մ էլ ծուռ հայելիների թագավորությունում և առաջինն է շնչակտուր գոռում՝ բռնեք գողին…
Փեսա Միշիկն ամեն ինչ անում է, որպեսզի հասարակությունն իրեն «ընկալի» իբրև ոչնչով չպղտորված քաղաքական գործչի, ով տուժել է հանուն արդարության և ստիպված է եղել փախչել հայրենիքից:
Մարդ, ով աներոջ պատճառով հայտնվել է «վատ դրության մեջ»… Մինչդեռ չար լեզուները պնդում են, որ Միշիկը, օգտվելով փեսայի կարգավիճակից, դարձել է հզոր օլիգարխ, չնայած երբևէ բիզնեսով չի զբաղվել…
Իսկ մի՞թե այդպես լինում է… Միշիկի պարագայում անհնարին ոչինչ չկար և նա դժվար կարողանա հայկական Ֆեմիդային և հայ հասարակությանը համոզի, որ հատկապես ինքը հանդիսացել է «տուժած կողմ» և «կորցրել է իր բիզնեսները», աներոջ քաղաքական գործունեության ժամանակահատվածում…
Հ. Գ. Մինչդեռ պարոն Միշիկն այլևս ի վիճակի չէ պաշտպանել «օլիգարխիկ դիրքերը» բիզնեսում և գուցե այդ պատճառով է, որ նրա եթերային «ստեղծագործությունները» ավելի ու ավելի նմանվում են «գրագող հիշատակագիրների» ծերունական մրթմրթոցների:
Իր վերջին եթերում նա անվերջ «հեքիաթներ է պատմում» Նիկոլ Փաշինյանի «կոռուպցիոն գործունեության» մասին… Ինչի՞ համար: Մի՞թե այս ամենը թուլության նշան չէ և գուժում է «ստվերային» օլիգարխ Միշիկ Մինասյանի կայսրության կամ էպոխայի ավարտի մասին:
Հ. Գ. Որպես պրակտիկ իրավաբան հակված եմ պնդելու, որ ցանկացած իշխանազուրկ կլան վաղ, թե ուշ իրավապահ մարմիններին հանձնում է կլանի անդամներից մեկին, որն այդ պահին «աղքատ կլինի» սոված դաշտամկան նման, որպեսզի չվերադարձնի «գողացված և թալանված կապիտալները»:
Ըստ երևույթին՝ տապալված կլանի այդ անդամը կլինի Վատիկանի բունկերում բնակվող «թոշակառու Միշիկը»»: