Քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, որ կորոնավիրուսը բլեֆ է, նման ընկալումն ունի իր պատճառը. Փաշինյան

Երեկ նորից արձանագրել ենք կորոնավիրուսի 142 նոր դեպք, վերջին շրջանում ունենք ամեն օր 100-ը գերազանցող դեպքեր, այստեղ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչու է այս ամեն ինչը տեղի ունենում: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բացի շոշափելի եւ տեխնիկակազմակերպչական հարցերից ես արձանագրել եմ մի սոցիալ-հոգեբանական խնդիր. Բանն այն է, որ քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, որ կորոնավիրուս հիվանդությունն իրականում բլեֆ է, գոյություն չունի, սարքած գործ է:

Իհարկե, ժպիտներից անդին պետք է հասկանալ, թե ինչն է այսպիսի ընկալման պատճառը:

Սա ունի հստակ պատճառ: Խնդիրն այն է, որ մենք ունենք մի վիճակ, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների 70 տոկոսից ավելին հիվանդությունն անցնում է ասիմպտոմ:

Սա նշանակում է, որ մարդը կամ շատ կարճ ջերմություն է ունեցել, կամ ինքն էլ չի նկատել, որ ջերմություն է ունեցել, բայց թեստ է արվել եւ դրական է ախտորոշվել:

Այս պարագայում մարդու համար հիվանդությունն ընդամենը թղթի վրա գրված ախտորոշում է»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ կան մրդիկ, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, հետո մնալով հիվանդանոցում կամ հյուրանոցում, բացասական ախտորոշմամբ դուրս են գրվել ու մինչ օրս չեն հավատում, որ իրենք որեւէ հիվանդությամբ հիվանդացել են:

Վարչապետը տեղեկացրեց, որ այսօր արտակարգ դրությունը կերկարաձգվի, բայց իրենք չեն գնալու սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ փորձելու են մարդկանց համզել, որոշ դեպքերում պարտադրել, որ կիրառեն անվտանգության կանոնները:

Փաշինյանը նշեց, որ սահմանափակումների շրջանում ինֆեկցիոն հիվանդանոցում 300 տեղերը հնգապատկել են՝ դարձնելով 1500 տեղ, եւ այդ պրոցեսը շարունակվում է:

(Visited 102 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх