Հետևեք մեր խորհուրդներին և մոռացեք կնճիռների մասին նույնիսկ 40-ից հետո․․․․

Ծերացումը բնական գործընթաց է, որից հնարավոր չէ խուսափել, սակայն երբեմն մարդկանց կենսակերպը, սննդակարգն ու վատ սովորություններն էլ ավելի են արագացնում այդ գործընթացը՝ դառնալով վաղաժամ կնճիռների առաջացման պատճառ։

Որպես կանոն այս խնդիրների դեմ մարդիկ պայքարում են հատուկ կոսմետիկ միջոցների ու պրոցեդուրաների միջոցով, սակայն կան շատ պարզ խորհուրդներ, որոնց հետևելը թույլ կտա պայքարել կնճիռների դեմ առանց որևէ թանկարժեք քսուքների կամ պրոցեդուրաների։

Կնճիռներից խուսափելու համար մասնագետներն առաջին հերթին խորհուրդ են տալիս չմոռանալ ֆիզիկական ակտիվության մասին, քանի որ այն դարձնում է մաշկն ավելի պիրկ ու առաձգական և առհասարակ շատ օգտակար է ամբողջ օրգանիզմի համար։

Սակայն ֆիզիկական ակտիվությունը կնճիռների դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը չէ, ուստի մասնագետները ներկայացրել են ևս մի քանիսը։

Հետևել դիմախաղին

Հաճախակի խոժոռվելու կամ ծամածռություններ անելու սովորությունն արագացնում է կնճիռների առաջացման գործընթացը, ուստի վաղաժամ կնճիռներից խուսափելու և մաշկի երիտասարդությունը պահպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետևել դեմքի արտահայտություններին։

Քնել մեջքի վրա պառկած

Տարբեր դիրքերով քնելու սովորությունը հանգեցնում է այսպես կոչված քնի կնճիռների առաջացման։ Դրանք հատկապես շատ են առաջանում կողքի վրա պառկած քնելու սովորության հետևանքով, քանի որ այդ դիրքով պառկելու դեպքում մաշկի վրա ծալքեր են առաջանում։

Բացի այդ, ոչ պակաս վտանգավոր է նաև որովայնի վրա պառկած քնելու սովորությունը։ Մասնագետները նշում են, որ կնճիռների կանխարգելման համար լավագույն տարբերակը կլինի մեջքի վրա պառկած քնելը, ուստի հարկավոր է հնարավորինս հետևել նաև քնի դիրքին։

Օգտագործել վիտամին C

Այս օգտակար վիտամինն անչափ կարևոր է մաշկի համար։ Այն օգնում է ազատվել կարմրածությունից ու մուգ հետքերից, ինչպես նաև հարթեցնում է մաշկի գույնը, ուստի հարկավոր է օգտագործել այս տարրով հարուստ մթերք, այդ թվում նաև ցիտրուսային մրգեր։

Օգտագործել կակաո

Այս համեղ մթերքը պարունակում է էպիկատեխին ու կատեխին՝ հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են մաշկն արևի լույսի վնասակար ազդեցությունից։ Բացի այդ, կակաոն օգնում է խոնավացնել մաշկը, բարելավել արյան հոսքն ու դարձնել մաշկն ավելի հարթ ու գեղեցիկ։

Սննդակարգում սոյա ներառել

Սոյան պաշտպանում է մաշկն ու բարելավում է արտաքին տեսքը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սոյայով դիմակների գործածությունը կամ սննդակարգում սոյա պարունակող սննդային հավելումների գործածությունն օգնում է վերականգնել մաշկն ու չեզոքացնել արևի վնասակար ազդեցությունը։

Չլվանալ դեմքը չափազանց հաճախ

Դեմքը պարբերաբար լվանալն օգտակար սովորություն է, սակայն այնուամենայնիվ այն չի կարելի չարաշահել։ Չափազանց հաճախ դեմքը լվանալը կարող է դառնալ վաղաժամ կնճիռների առաջացման պատճառ։

Բանն այն է, որ ջուրը զրկում է մաշկը բնական խոնավությունից ու լվանում է պաշտպանիչ շերտը, ինչն էլ հանգեցնում է կնճիռների առաջացման։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է խուսափել հաճախ լվացվելուց և օգտագործել մաշկը խոնավացնող հատուկ միջոցներ ու օճառներ։

(Visited 53 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх