Ո՞ւմ եւ ինչպե՞ս կարող է օգտակար լինել տաք լոգանքը․․․

Պարբերաբար լոգանք ընդունելը կարող է օգտակար լինել սրտի համար եւ նվազեցնել ինսուլտի կամ սրտանոթային հիվանդությունների հետեւանքով մահվան ռիսկը։ Այդ մասին ասվում է Heart պարբերականում հրապարակված հետազոտության մեջ։

Medical Express-ի հաղորդմամբ՝ հետազոտությունը ցույց է տվել, որ որքան հաճախ է մարդն ընդունում տաք լոգանք, այնքան նվազում է վերոնշյալ հիվանություններից մահանալու ռիսկը։

Գիտնականները եկել են այդ եզրահանգման շուրջ 61 000 մարդու (45-59 տարեկան) վիճակի մասին տվյալների շնորհիվ, որոնք հավաքագրվել էին ընդհուպ մինչեւ նրանց մահվան օրը։

Հետազոտության վերջում փորձագետները կարողացել են հղում անել 30 076 մարդու տվյալների վրա։

Այսպես, հետազոտության ամբողջ ընթացքում տեղի է ունեցել սրտանոթային անոմալիայի 2097 դեպք (275 սրտի կաթված, 53 հանկարծակի մահ սրտի հետ կապված խնդիրների հետեւանքով եւ 1769 ինսուլտ)։

Պարզվել է, որ տաք լոգանքի ամենօրյա ընդունումը, ի տարբերություն շաբաթական 1-2 անգամ ընդունելուց կամ առհասարական դրա հրաժարումից, թույլ է տալիս կրճատել սրտանոթային խնդիրների առաջացման ռիսկն ընդհանուր առմամբ 28 տոկոսով եւ ինսուլտի ռկսկը՝ 26 տոկոսով։

Ջրի ջերմաստիճանի վերլուծությունը ցույց է տվել, որ գոլ ջուրը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը 26 տոկոսով, իսկ տաք ջուրը՝ 35 տոկոսով։ Իսկ ինսուլտի ռիսկի հարցում ջրի ջերմաստիճանը որեւէ ազդեցություն չունի։

(Visited 38 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх