Տիրող և ողորմած Աստված,
օգնիր մեր ընտանիքին,
որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ:
Օգնիր, որ Քո բարությունից սովորելով,
օգնենք ու կարեկից լինենք դիմացինին:
Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի:
Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով:
Օգնիր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք:
Իսկ ամեն բանից առաջ օժտիր մեզ Քո սիրով,
որպեսզի այդ սիրով ապրենք ու պտղաբեր լինենք՝ փառք տալով
Հորը, Որդուն և Ս. Հոգուն.
Ամեն:
(Visited 60 times, 1 visits today)
Предыдущая запись
Մածուն դարչինով. Ահա ինչի համար է օգտակար․․․․․
sirartsir
Похожие записи
- 4 недели назад