Գիտնականները հայտնաբերել են ծնկահոդի ցավը մեղմելու արդյունավետ ու անվնաս մեթոդ

Հոնգկոնգի չինական համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ դեքստրոզի հիպերտոնիկ լուծույթի կիրառմամբ ներհոդային ներարկումային թերապիան կարող է արդյունավետ ու անվնաս լինել՝ օգնելով մեղմել ծնկահոդի օսեոարթրիտի ախտանշանները։

Ինչպես նշում է Eurek Алерт-ը, բուժման 52 շաբաթվա ընթացքում հետազոտությանը մասնակցել է 45-75 տարեկան 76 հիվանդ։ Բոլոր մասնակիցների մոտ ախտորոշվել է ծնկահոդի օսեոարթրիտ և առնվազն երեք ամիս նրանց մոտ առկա են եղել քրոնիկ հոդացավեր։

Հետազոտությանը մասնակցած կամավորների առաջին խումբը, որը բաղկացած էր 38 մասնակցից, ստացել է ներարկումային թերապիա գլյուկոզայի հիպերտոնիկ լուծույթով, իսկ երկրորդ խմբի դեպքում թերապիայի ժամանակ կիրառվել է միայն ֆիզիոլոգիական լուծույթ։

Թերապիայի արդյունքում երկու խմբի մասնակիցներն էլ հայտնել են դրական արդյունքի մասին, սակայն դեքստրոզի հիպերտոնիկ լուծույթ ստացած մասնակիցների մոտ ցավն ավելի ակնհայտ էր մեղմվել և արդյունքն ավելի գոհացուցիչ էր։

Դեքստրոզը մասնակցում է նյութափոխանակության տարբեր գործընթացներին և խթանում է թթվայնացնող ու վերականգնող գործընթացներն օրգանիզմում։

Մասնագետներն ընդգծում են, որ ավելի հստակ պատասխաններ ստանալու համար հարկավոր են ավելի երկար հետազոտություններ, ինչպես նաև համեմատություն այլ ներարկումային թերապիաների հետ և մեթոդի կիրառման շահութաբերության վերլուծություն։

(Visited 68 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх