Խեցգետին. Թեթև հաջողությունների և հաճելի հաղթանակների օր է: Դուք կարողանում եք հարթել անգամ այնպիսի խնդիրներ, որոնք ձեզ անլուծելի էին թվում: Բարենպաստ օր է մանկավարժական և մարզչական գործունեություն ծավալելու համար:
Օրվա ֆինանսական պատկերը չի կարող չուրախացնել` ձեր գործերի վիճակը կայուն է, դուք կարող եք ձեզ թույլ տալ ինչ-որ չպլանավորած գնումներ, հաճելի ծախսեր:
Հաջող են անցնում ինչպես պաշտոնական բանակցությունները, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումները: Ցանկացած հանգամանքներում դուք պահպանում եք ձեր դեմքը, ինչը շրջապատի աչքում բարձրացնում է ձեր վարկանիշը:
Առյուծ. Չնայած մանր դժվարություններին և թյուրիմածություններին, օրն ընդհանուր առմամբ հաջող ընթացք կունենա: Ձեզ կհաջողվի գտնել դաշնակիցների և օգնականների, հասնել պրոֆեսիոնալ հաջողությունների` շնորհիվ ազդեցիկ անձի հովանավորության:
Օրը չափազանց հարմար է նախաձեռնողականություն հանդես բերելու համար:
Լավ օր է ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության, ցանկացած տեսակի ոչ պաշտոնական շփումների համար: Համակրանք դուք նվաճում եք շատ արագ, սակայն բավական կանցնի, մինչև այսօր սկսած հարաբերությունները լուրջ բնույթ ստանան:
Կշեռք. Դուք եռանդուն եք, ուժերով լի, վճռական տրամադրված, այնպես որ դժվար թե ինչ-որ բան կամ որևէ մեկը կարողանա ձեզ խանգարել հաջողության հասնելուն:
Սակայն դրան հասնելու ուղին հեշտ չի լինելու, տրամադրվեք այն բանին, որ ստիպված եք լինելու պայքարել, դիմակայել ուժեղ հակառակորդի և պնդել ձեր տեսակետը դժվար վեճերում; Որքան էլ որ զամանալի է, որքան ավելի տարաբնույթ են ձեր գործերը, այնքան ավելի լուրջ արդյունքների եք հասնում:
Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, չի բացառվում ռոմանտիկ հրապույր: Օրը նաև կապված կլինի մի շարք կարևոր, և երբեմն ոչ այնքան հաճելի հարցերին պատասխաններ ստանալու հետ:
Կարիճ. Օրն ընդհանուր առմամբ լավն է, միայն կեսօրին պետք կլինի զգուշավորություն և ինքնատիրապետում դրսևորել: Հրաժարվեք չպլանավորած գնումներից, նվազագույնի հասցրեք զվարճությունների հետ կապված ծախսերը, մի վստահեք սակավածանոթ մարդկանց` որքան էլ որ ձեզ համար հաճելի լինի նրանց ասածները լսելը: Արժեցող մտահղացման իրականացման համար պետք կլինի դուրս գալ ձևավորված ավանդույթների շրջանակներից:
Այսօր կարելի է հաջողության հասնել ինչպես պրոֆեսիոնալ ոլորտում, այնպես էլ անձնական կյանքում: Դուք պատրաստ եք քննարկել ցանկացած, անգամ` ամենահիվանդագին հարց, հասկանում եք փոխզիջման գնալու անխուսափելիությունը:
Ջրհոս. Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե դուք խելամիտ լինեք և չտրվեք ձեր բոլոր ցանկություններին: Պրոֆեսիոնալ խնդիրներն այնքան դժվար չեն, որքան ժամանակին ձեզ թվում էին, բազմաթիվ բարդ հարցերի ճիշտ պատասխանները ընկած են արտաքին մակերևույթին:
Հնարավոր է դառնում լեզու գտնել ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ, ձեր գաղափարներն ու ձեռնարկումները աջակցություն են ստանում:
Ընտանեկան բազմաթիվ խնդիրներ ստիպված եք լինում լուծել ինքնուրույն, քանի որ մտերիմները չեն կիսում ձեր հայացքները: Դուք հակված չեք վեճերի մեջ մտնելու և երկար բացատրություններ տալու, և նման մարտավարությունը շատ արդյունավետ է:
Ձկներ. Ձեր ձգտումներն ու նպատակները գնալով ավելի բարձր մակարդակների են հասնում, և առօրեական խնդիրների լուծումը կորցնում է որևէ հետաքրքրություն:
Բարեբախտաբար, ընթացիկ գործերի մասին կարելի է և չանհանգստանալ, քանի որ դրանք համեմատաբար բարվոք վիճակում են: Իսկ ահա ապագային միտված պլանները արժանի են մանրակրկիտ ուսումնասիրման և այժմ կարելի է դրանք վերլուծել ու ճիշտ գնահատել;
Դուք դժվարությամբ եք դիմակայում սեփական ցանկություններին, ինչը ձեզ երբեմն մղում է չմտածված քայլերի: Ձեզ խաբելը դժվար չէ, ինչից կարող են օգտվել անբարյացկամները, այնպես որ վստահեք միայն նրանց, ում լավ եք ճանաչում: