Շագանակագեղձի բուժման նոր մեթոդ, պետք է բազմաթիվ տղամարդկանց հանգիստ գիշեր ապահովի.․․․

Գիշերը՝ 3.30 րոպե: Միզապարկը, թվում է, ուր որէ կպայթի: Անկողնուց մի կերպ վեր ես կենում: Մի քանի կաթիլ և վերջ: Փոխարենը թեթևանալու՝ հիասթափություն:

Այս սցենարը ծանոթ է Գերմաիայում մոտ չորս միլիոն տղամարդու, իսկ ամենի մեղավորը մեծացած շագանակագեղձն է: Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի ուրոլոգիայի բաժանմունքի բ. գ. դ. Մարտին Շյոնտալերը թեստավորում է նոր վիրահատական մեթոդ, որը պետք է բազմաթիվ տղամարդկանց հանգիստ գիշեր ապահովի. UroLift-ի ընթացակարգը տևում է մոտ 15 րոպե և տալիս է զարմանալի արդյունքներ:

Բժիշկ Շյոնտալերը հանդիսանում է առաջին բժիշկ-ուրոլոգներից մեկը, ով Գերմանիայում կիրառեց այս մեթոդը: «Առաջին արդյունքները շատ վստահեցնող էին»,- հայտնում է Շյոնտալերը: «UroLift մեթոդի օգնությամբ մեզ հաջողվեց հասնել ախտանիշների մոտ 50% նվազման»:

Արդյունավետության առումով այն մի փոքր զիջում է շագանակագեղձի մասնակի հատմանը, փոխարենը զգալիորեն գերազանցում է դեղորայքային թերապիան:

Տվյալ գործընթացը համապատասխանում է ոչ բոլորին: Այն կիրառելի է միայն այն հիվանդներին, ում մոտ շագանակագեղձը չափավոր է մեծացած:

Լավ արդյունք ստանալու համար շագանակագեղձը պետք է լինի ոչ ավելի մեծ, քան 60սմ3, այդուհանդերձ նրանում չպետք է լինի օբստրուկտիվ միջին մասնաբաժին (Lobus medius):

Ընդհանուր առմամբ, այս գործընթացը հանդիսանում է այլընտրանքային դեղորայքային թերապիա կամ կիրառվում է միայն ավելի լուրջ վիրահատական միջամտության պահը հետաձգելու համար:

Ամենատարածված բարորակ ուռուցքը տղամարդկանց մոտ հանդիսանում է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան: ՈՒժեղ սեռի յուրաքանչուր երկրորդ ներկայացուցիչ 60 տարեկանում բողոքում է շականակագեղձի խնդրից:

Հիպերպլազիայով տառապողների մոտ նկատվում է հաճախակի և դժվարությամբ միզարձակում, որոնք նպաստում են շականակագեղձի փոքրեցմանը կամ միզապարկի մկանների թուլացմանը, գոյություն ունեն նաև տարբեր վիրահատական միջամտության մեթոդներ:

Բուժման ստանդարտ մեթոդ դեռևս հանդիսանում է շագանակագեղձի տրանսուրետալ մասնահատումը, որի ընթացքում շագանակագեղձի մեծացած հյուսվածքը հեռացվում է միզուկի միջով: Շականակագեղձի փոքրեցման համար կարելի է կիրառել նաև լազերային և ջերմային մեթոդները:

UroLift գործընթացում շագանակագեղձի հյուսվածքը սեղմվում է երկու փականների (скобы) արանքում: Այդ կերպ լայնանում է միզարձակման ուղին: «Այս ձևն ունի մի շարք առավելություններ: Ի տարբերություն բոլոր այլ վիրահատական մեթոդների, UroLift գործընթացի կիրառման դեպքում հյուսվածքը չի հեռացվում, այլ ուղղակի տեղաշարժվում է », – հստակեցնում է բժիշկ Շյոնտալերը:

«Գործընթացը շատ կարճ է տևում, այն կարելի է անց կացնել նույնիսկ տեղային անզգայացումով, իսկ արդյունքը զգալիորեն լավ է, քան մշտապես դեղորայքի ընդունման դեպքում»:

Ինչպես նաև կարելի է հպարտանալ կողմնակի ազդեցությունների բացակայությամբ: Շականակագեղձի մասնահատման արդյունքում արյունահոսություն է սկսվում:

Ի լրումն, հիվանդների 5 տոկոսը տառապում են անմիզապահությունով և իմպոտենցիայով, իսկ երկու երրորդը ռետրոգրատ էյակույացիայով (օրգազմի ժամանակ սերմնահեղուկն արտամղվում է միզապարկ և միզարձակման ժամանակ դուրս գալիս):

Դա վտանգավոր չէ, սակայն տհաճ է: Լրիվ ուրիշ պատկեր է UroLift մեթոդի կիրառման դեպքում.

«Մինչ այժմ չի գնանցվել գեթ մեկ դեպք ռետրոգրատ էյակույացիայով կամ անմիզապահությամբ, իսկ պոտենցիան նույնիսկ մասնակի բարելավվում է», – ասում է Մարտին Շյոտալերը:

Հետազոտությունների ընթացքում հիվանդները 5 տարիների ընթացքում հսկողության տակ են եղել, և արդյունքները մնացել են անփոփոխ:

UroLift համակարգի կիրառման ևս մեկ առավելությունը հանդիսանում է նրանում, որ հիվանդները հետագայում կարող են ընդունել օժանդակող դեղորայքներ, իսկ առաջադիմական հիպերպլազիայի դեպքում կարելի է դիմել բուժման այլ մեթոդների, ինչպես, օրինակ, ՏՈՒՐ-հետազոտություն:

«UroLift գործընթացը իրենից ներկայացնում է արագ, ավելի հեշտ ճանապարհ՝ բուժման նվազագույն ռիսկով և կողմնակի ազդեցությունների զարմանալի նվազագույն սպեկտորով», – բացատրում է Շյոնտալերը:

Բժիշկը վստահ է. «Ամենամոտ ժամանակները UroLift կարելի է դասել թերապիայի ստանդարտ տեսակներին»:

(Visited 127 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх