Եթե ձեռքերը քրտնում են, ապա լվացվելիս ջրի մեջ հարկավոր է ավելացնել մի քիչ աղ կամ գինու քացախ։
Ինչ վերաբերում է դեմքի մաշկին, ապա քրտնարտադրությունը սակավացնելու նպատակով խորհուրդ է տրվում օրական մեկ-երկու անգամ մաշկը շփել հետևյալ խառնուրդով․ 5գ գլիցերին, 20գ օդեկոլոն, 10գ գինեթթու, 80գ եռացրած ջուր։
Պետք է խուսափել նեյլոնե սպիտակեղեն ու գուլպաներ հագնելուց, որովհետև դրանք քրտինքը ներծծելու հատկություն չունեն։
Քրտինքի հոտն անցկացնելու ամենաճիշտ միջոցը օճառով լվացվելն է։ Եթե ոտքերը քրտնում են, ապա երեկոյան դրանք պետք է լվանալ և քսել 10 տոկոսանոց ֆորմալինի լուծույթ։
Թևատակերի քրտնելու դեպքում կարելի է օգտագործել հետևյալ խառնուրդներից մեկը․ 15գ շիբ և 35գ տալկ կամ 2,5գ սալիցիլաթթու և 50գ տալկ։
Քրտինքի տհաճ հոտը չեզոքացնելու նպատակով մեկ թեյի գդալ կերակրի սոդան լուծել մեկ բաժակ եռացրած ջրում և դրանով շփել մարմնի քրտնող մասերը։
Ում ոտքերը չափից ավելի են քրտնում, չպետք է ռետինե ներբաններով կոշիկներ, սինթետիկ գուլպաներ հագնեն;
Լավ է ունենալ ամառային մի քանի զույգ կոշիկ և դրանք կրել մեկընդմեջ, որպեսզի ներծծված քրտինքը հասցնի գոլորշիանալ։