Առողջության համար նվազագույն վնասի համար տղամարդիկ պետք է զուտ ալկոհոլի գործածումը սահմանափակեն օրական մինչեւ 24 գրամ, իսկ կանայք՝ մինչեւ 12 գրամ: Այս եզրակացությանն են հանգել գերմանացի գիտնականները, ինչի մասին գրել է Focus հանդեսը։
Ճշտվում է, որ կանանց համար օրական առավելագույնը համարժեք է 0,3 լիտր գարեջրի կամ մեկ գավաթ գինու, իսկ տղամարդկանց համար՝ 0,6 լիտր գարեջրի կամ երկու գավաթ գինու:
Մասնագետները խորհուրդ են տալիս բոլորովին հրաժարվել ոգելից խմիչքներից առողջության պահպանման համար:
Բանն այն է, որ ալկոհոլի գործածումը արգելակում է օրգանիզմում վիտամինների եւ սննդարար նյութերի յուրացումը, ինչը մեծացնումէ վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի զարգացման ռիսկը:
Նրանք կոչ են արել բնավ ալկոհոլ չգործածել շաբաթական գոնե երկու օր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
sirartsir
Похожие записи
- 4 недели назад