Գիտնականները նշել են քիչ և շատ քնելու վտանգը..

Առողջ քնի բացակայությունը կարող է սրտի հետ կապված խնդիրների հանգեցնել նույնիսկ այն մարդկանց մոտ, որոնք կանոնավոր կերպով ժամանակ են հատկացնում վարժանքներին եւ առողջ կենսակերպ են վարում:

Այս եզրակացությանն են եկել Բոուլդերի Կոլորադոյի համալսարանի գիտնականները: Այդ մասին գրել է MedicalXpress-ը:

Յոթնամյա հետազոտության ընթացքում փորձագետներն ուսումնասիրել են 40-ից մինչեւ 69 տարեկան 461 հազար մարդկանց քնի ռեժիմը, գենետիկական տվյալները եւ բժշկական ցուցանիշները, որոնց մոտ երբեք չի եղել սրտի նոպա:

Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք օրական վեց ժամից պակաս են քնել, 20 տոկոսով ավելի շատ են ենթակա ինֆարկտի ռիսկին, քան նրանք, ովքեր քնել են վեցից մինչեւ ինը ժամ:

Դրա հետ մեկտեղ նրանց մոտ, ովքեր քնել են ինը ժամից ավելի, սրտի նոպայի հավանականությունն աճել է 34 տոկոսով:

Հետազոտողները նշել են, որ վեցից մինչեւ ինը ժամ տեւողությամբ քունը գենետիկորեն սրտի հիվանդությունների նկատմամբ հակում ունեցող մարդկանց մոտ ինֆարկտի ռիսկը նվազեցնում է 18 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

(Visited 122 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх