«28 տարի առաջ այս օրը կատարվեց բոլորիս երազանքը»․ Արայիկ Հարությունյան

1992 թվականի այս օրը՝ մայիսի 18-ին, հայկական բանակն ազատագրեց Հայաստանն Արցախին կապող կենսական նշանակություն ունեցող Բերձոր (Լաչին) քաղաքը:

Քաղաքի ազատագրումով սկսվեց նաև ամբողջ շրջանի՝ Քաշաթաղի շրջանի ազատագրումը:

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «28 տարի առաջ այս օրը, կատարվեց բոլորիս երազանքը. Արցախը Բերձորի ազատագրմամբ վերամիավորվեց Մայր Հայրենիքին:

Առանձնահատուկ հպարտություն եմ ապրում, երբ հետադարձ հայացք եմ ձգում այդ վճռորոշ իրադարձությանը, որովհետև եղել եմ անմիջական մասնակիցը մեր պատմության այդ փառավոր էջի կերտման և կրողն այն պատասխանատվության, որ հատուկ է հաղթանակած սերնդին:

Բնավ պատահական չէր, որ ուղիղ մեկ տարի առաջ հենց Քաշաթաղում հայտարարեցի Արցախ աշխարհի զարգացման նոր շրջափուլն առաջնորդնելու որոշմանս մասին:

Նորից հավաստիացնում եմ, որ այդ համատեքստում մեր կողմից նախանշված բոլոր հավակնոտ ծրագրերը կյանքի ենք կոչելու ողջամիտ ժամկետներում:

Օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս»:

(Visited 37 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх