Ամենաուժեղ ցավազրկողն աճում Է Ձեր այգում…..

Վնասվածքներն ու հիվանդությունները չեն լինում առանց ցավի: Դրանից ազատվելու համար մարդիկ ընդունում են քիմիական դեղորայք` որոնք երբեմն նույնիսկ չեն ազդում ։

Չիմանալով, որ ցավից կարող է ազատել ամենապարզ բույսը, որն աճում է ամենուր: Վայրի լատուկը կամ վայրի հազարը միանշանակ կարող է փոխարինել ցավազրկող դեղորայքին:

Այն երբեմն անվանում են օփիումային, քանի որ հզոր ցավազրկող և հանգստացնող հատություններ ունի ցողունի և տերևների մեջ` առկա սպիտակ կաթնային հեղուկի շնորհիվ:

Այս կաթնային նյութը կոչվում է լակտուկարիա, ունի նույն ազդեցությունը, ինչպես մորֆինը:

1970-ականներից այն իսկական ժողովրդականություն էր վայելում մարդկանց շրջանում` ովքեր փնտրում էին բնական ցավազրկողներ: Հին ժամանակներում վայրի լատուկը օգտագործելու երկու եղանակ կար:

Առաջինը` եռացրած ջրի մեջ շաքարավազով օշարակ պատրաստել և ավելացնել լատուկի թերթիկները, բայց այս տարբերակով բույսի դառնությունը նորից զգացվում է՝ չնայած շաքարի ավելացմանը:

Եվ երկրորդը` ամենատարածված ձևը. ցողունն ու տերևները չորացնելն է, իսկ հետո դրանցով թեյ պատրաստել, որն օգտագործվում է մինչ օրս:

Եթե ​​դուք չեք ցանկանում աճեցնել վայրի լատուկ, կարող եք այն գնել չորացված տեսքով:

Օգտակար է. Նրանք, ովքեր օգտագործում են այդ բույսը, պնդում են, որ վայրի լատուկը հիանալի է միգրենի դեպքում:

Անքնության ժամանակ: Ի տարբերություն քնաբեր դեղորայքի, լատուկը կախվածություն չի առաջացնում: Վերացնում է անհանգստությունն ու լարվածությունը:

(Visited 335 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх