Մեջքի ցավերի դեմ պայքարի մի պարզ ու արդյունավետ պրոցեդուրա, որը կօգնի հեշտությամբ մեղմել ցավն առանց դեղամիջոցների․․․․․

Նման տհաճ խնդրից ազատվելու համար մարդիկ սովորաբար հատուկ քսուքներ են կիրառում, սակայն լինում են դեպքեր, երբ նման դեղամիջոցներ տվյալ պահին չեն լինում, ուստի օգնության են հասնում ոչ պակաս արդյունավետ բնական դեղամիջոցները։

Ավելին՝ շատ հաճախ իրենց քիմիական բաղադրության պատճառով դեղամիջոցներն առաջացնում են տարատեսակ կողմնակի բարդություններ ու ալերգիկ ռեակցիաներ, մինչդեռ ժողովրդական միջոցները պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչներից, ուստի չեն առաջացնում կողմնակի խնդիրներ և որևէ բաղադրիչի նկատմամբ անհատական անհանդուրժողականության բացակայության դեպքում չեն ունենում նաև հակացուցումներ։

Aif.ru կայքը ներկայացրել է մեջքի ցավերի դեմ պայքարի մի պարզ ու արդյունավետ պրոցեդուրա, որը կօգնի հեշտությամբ մեղմել ցավն առանց դեղամիջոցների։

Այս պրոցեդուրայի համար նախ հարկավոր է մի փոքր մեղրին ավելացնել քիչ քանակությամբ օղի, լավ խառնել, այնուհետև ստացված խառնուրդը քսել մեջքին ու մերսել մինչև ի հայտ գա ջերմության զգացողություն։

Այս մերսումից հետո հարկավոր է լվանալ մաշկն ու հեռացնել խառնուրդի մնացորդները, այնուհետև անցնել պրոցեդուրայի հաջորդ փուլին։

Նախ հարկավոր է կարտոֆիլը խաշել և խյուս դարձնել, այնուհետև փոքր ինչ սառչելուց հետո խյուսը քսել մառլային և դնել կոմպրեսը ցավոտ հատվածին՝ ծածկելով այն պոլիէթիլենային թաղանթով ու տաք կտորով։

Կարտոֆիլով կոմպրեսը հարկավոր է թողնել մինչև սառչի, այնուհետև հանել այն, մաքրել մաշկը և պառկել՝ ծածկվելով հնարավորինս տաք ծածկոցով։

Այս պրոցեդուրան կօգնի կարճ ժամանակահատվածում առանց դեղորայքի մեղմել մեջքի ցավը, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:

Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

(Visited 93 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх