Լոբազգիների օգտագործումը կօգնի կանխել սիրտ-անոթային տարբեր հիվանդությունների առաջացումը:
Այս եզրակացությանն են եկել բժիշկների ամերիկյան կոմիտեի պատասխանատու բժշկության գծով փորձագետները, ինչի մասին գրել է MedicalXpress հանդեսը։
Մասնագետների խոսքով՝ սննդաբաժնում լոբազգիների, ոսպի եւ ոլոռի ներառումը տասը տոկոսով նվազեցնում է ինֆարկտների եւ ինսուլտների ռիսկը:
Բանն այն է, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութեր, սպիտակուցներ եւ այլ միկրոբաղադրիչներ:
Դրա հետ մեկտեղ լոբազգիները քիչ են ճարպեր պարունակում, ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս եւ չեն պարունակում խոլեստերին:
Բացի այդ, սննդաբաժնին լոբազգիների հավելումը կարող է նպաստել արյան ճնշման իջեցմանը, նշում են հետազոտողները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
(Visited 111 times, 1 visits today)
Предыдущая запись
Սև կետերը վերացնող ձվային դիմակ՝ պատրաստված տանը․․
Следующая запись
Կարմիր պղպեղը երկարացնում է կյանքը. գիտնականներ
sirartsir
Похожие записи
- 4 недели назад